Որոնել
Արխիվ
17.05.2017  18:47

Արմեն Համբարձումյան. «Միայն ուրախությամբ ու հաճույքով եմ խաղալու Հայաստանի հավաքականում»

Սարանսկի «Մորդովիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը առաջին մեկնաբանություններն է տվել Հայաստանի հավաքականից ստացած հրավերի մասին:

- Երբ իմացա Հայաստանի հավաքականի հրավեր մասին, հիանալի էմոցիաներ ունեցա: Թիմի բոլոր տղաները շնորհավորեցին: Հաճելի էր: Հայաստանն իմ երկիրն է, պատմական հայրենիքը: Հիմա իմ առջև նպատակ եմ դնում ամրապնդվել հիմնական կազմում, որպեսզի շատ խաղամ ու միշտ կազմում լինեմ: Ուզում եմ պաշտպանել երկրիս պատիվը: Մարզչի հետ դեռ չեմ խոսել: Չի ստացվել, հնարավորություն չի եղել:

Այն մասին, որ հիմա լեգիոներ եմ համարվելու, «Մորդովիայի» մարզչի հետ չե խոսել: Տեսնենք՝ ըստ իրավիճակի: Հիմա ակումբը ուրիշ նպատակներ ունի, բոլորը մտածում են առաջիկա խաղի մասին: Ինձ ասեցի՝ գնա, կտեսնենք: Միևնույն է, սա մեկ քայլ առաջ է:

Քանի որ միշտ հրավիրվել եմ Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ, մտածել եմ, որ կարող եմ խաղալ Ռուսաստանի հավաքականում: Բայց, եթե օբյեկտիվ լինենք, այդպիսի հնարավորություն չկա: Ինչու՞ պետք է հրաժարվեմ Հայաստանի հավաքականի հրավերից: Դա իմ երկիրն է: Միայն ուրախությամբ ու հաճույքով եմ խաղալու Հայաստանի հավաքականում,- Համբարձումյանի խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 28 58
2 Գանձասար Կ
28 53
3 Շիրակ
28 52
4 Փյունիկ
28 38
5 Բանանց
28 21
6
Արարատ
28
12
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511