Որոնել
Արխիվ
17.05.2017  17:18

Ռետրո. Ուղիղ 26 տարի առաջ «Կոտայքը» հաղթեց «Կուբանին»

Ուղիղ 26 տարի առաջ՝ 1991թ.-ի մայիսի 17-ին Աբովյանի «Կոտայքը» ԽՍՀՄ առաջին դիվիզիոնի առաջնության հերթական տուրում «Կոտայքը» Աբովյանում 2-0 հաշվով հաղթեց Կրասնոդարի «Կուբանին»:

Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Քոչարյանը:

Ավելացնենք, որ 1991թ.-ին մեր թիմը անհաջող հանդես եկավ՝ զբաղեցնելով 17-րդ տեղը: Նույն տարվա դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզվեց, ու հաջորդ մրցաշրջանում «Կոտայքն» արդեն հանդես էր գալիս անկախ Հայաստանի առաջնությունում: Իսկ Էդուարդ Վերանյանը խփած 12 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն:

«Կոտայք» (Աբովյան) - «Կուբան» (Կրասնոդար) 2:0 (1:0)

Գոլերը՝ 1:0 Քոչարյան (28), 2:0 Քոչարյան (56)

1991թ, մայիսի 17. Աբովյան. «Կոտայք» մարզադաշտ. 1000 հանդիսական

«Կոտայք». Անտոնյան, Արտ. Ադամյան, Բաղդասարյան, Վերանյան, Բերբերյան (Առաքելյան , 65), Մ. Խաչատրյան, Մեսրոպյան, Քիրիշյան (Մելքոնյան, 80), Վ. Խաչատրյան, Հովսեփյան, Քոչարյան

«Կուբան». Պլոտնիկով, Դորոշենկո, Տրոֆիմենկո, Բլեյ (Չեբուլաև, 46), Ս. Լիսենկո, Ստ. Լիսենկո, Անդրեև, Բելոուս (Դավիդովիչ, 27), Պլոշնիկ (Սոբոլ, 46), Լեմիշ, Կուզմենկո

Մրցավար՝ Ա. Արանովսկի (Կիև)

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 13 27
2 Գանձասար Կ
13 20
3 Շիրակ
13 19
4 Բանանց
13 18
5 Փյունիկ
13 11
6
Արարատ
13 6
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511