Որոնել
Արխիվ
16.05.2017  17:08

Պաշտոնական. Դավիթ Յուրչենկոն և Արմեն Համբարձումյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական

Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)                      

Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)                      

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)     

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)     

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)     

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)   

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)   

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան) 

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան) 

Նշենք, որ Դավիթ Յուրչենկոն ու Արմեն Համբարձումյանը առաջին անգամ են հրավեր ստանում Հայաստանի հավաքականից: Վնասվածքի պատճառով չկան Գևորգ Ղազարյանն ու Հովհաննես Համբարձումյանը: Վնասվածք ուն նաև Դավիթ Մանոյանը, իսկ Վարազդատ Հարոյանը որակազրկված է ու չի կարող մասնակցել Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը:

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511