Որոնել
Արխիվ
15.05.2017  13:09

Գևորգ Ղազարյանի «Մարիտիմուն» մոտ է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուն

Պորտուգալիայի առաջնության նախավերջին՝ 33-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Էշտորիլի» հետ:

«Մարիտիմուն» վաստակել է 49 միավոր ու զբաղեցնում է 6-րդ տեղը՝ 3 միավորով գերազանցելով 7-րդ տեղում ընթացող «Ռիու Ավեին»: Դա նշանակում է, որ վերջին տուրում «Մարիտիմուին» բավական կլինի չպարտվել «Ֆերեյրային» Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու համար:

Հիշեցնենք, որ «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը բաց է թողնում մրցաշրջանի վերջին հատվածը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր մարտին կայացած Հայաստան - Ղազախստան հանդիպման ժամանակ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511