Որոնել
Արխիվ
15.05.2017  12:47

Սարկիսովի «Ենիսեյն» ապահովել է իր տեղը անցումային խաղերում

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 37-րդ տուրի ավարտից հետո Կրասնոյարսկի «Ենիսեյը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ինչպես նաև Արթուր Մալոյանը, վաստակած 60 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը:

5-րդ տեղը զբաղեցնող «Տամբովին» «Ենիսեյը» գերազանցում է 4 միավորով: Դա նշանակում է, որ Ալեքսանդր Տիխոնովի գլխավորած թիմը, անկախ վերջին տուրի «Նեֆտեխիմիկի» հետ հանդիպման արդյունքի, ապահովել է իր տեղը Պրեմիեր լիգա դուրս գալու համար անցումային խաղերում:

Հիշեցնենք, որ անցումային խաղերում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում 3-4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը խաղում են Պրեմիեր լիգայում 13-14-րդ տեղերը գրաված թիմերի հետ: Ներկա պահին Պրեմիեր լիգայում 13-րդ հորիզոնականում «Օրենբուրգն» է, իսկ 14-դ տեղում՝ «Կռիլյա Սովետովը»:

Ավելացնենք նաև, որ 4-րդ տեղի համար պայքարում են երկու թիմեր՝ «ԲՄԱ-Խաբարովսկն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանն ու «Տամբովը», որի կազմում ընդգրկված է Ռոման Գրիգորյանը: Ընդ որում, վերջին տուրում այդ երկու թիմերը հանդիպելու են միմյանց Խաբարովսկում, և Ռուսլան Կորյանի թիմին 4-րդ տեղն ապահովելու համար բավական կլինի նաև ոչ-ոքի արդյունքը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511