Որոնել
Արխիվ
21.04.2017  11:53

Ժոզե Մոուրինյո. «Կարող է թվալ, որ մեր թիմը խաղադաշտում առավելություն ուներ, բայց դա այդպես չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն BT Sport-ի հետ զրույցում մեկնաբանել է երեկ կայացած ԵԼ-ի 1/4 եզրափակչի «Անդերլեխտի» դեմ հանդիպումը (2-1):

- Մեր թիմը 17 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 10-ը ուղիղ դարպասին, բայց հանդիպումը ծանր ստացվեց: Եթե նայենք թվերին, ապա ինչ-որ մեկին կարող է թվալ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դաշտում գերակշռություն ուներ, բայց դա այդպես չէ: Երբ ևս մեկ ֆուտբոլիստ ներգրավվեց կիսապաշտպանությունում, մենք սկսեցինք վերահսկել հանդիպման ընթացքը:

Ես հավատում եմ Ռեշֆորդին, ինձ համար նրա արդյունավետությունը այդքան էլ կարևոր չէ: Նա մեծ ջանքեր է թափում, նրա նվիրման վերաբերյալ ես ոչ մի դիտողություն չունեմ:

Ինչ վերաբերում է Իբրահիմովիչի և Ռոխոյի վնասվածքներին, ապա կարծում եմ, որ դրանք ծանր են, բայց ավելի լավ է սպասել, երբ նրանք բուժզննում կանցնեն: Չեմ կարող ոչինչ հաստատել քանի որ ես մարզիչ եմ, այլ ոչ թե բժիշկ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511