Որոնել
Արխիվ
21.04.2017  01:58

Եվրոպայի լիգա. 1/4. եզրափակիչ. «Լիոնը» Ստամբուլում 11 մետրանոցներով հաղթեց «Բեշիքթաշին»

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բեշիքթաշը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիոնին»:

Պատասխան խաղում, ինչպես և առաջին խաղում գրանցվեց նույն 2-1 հաշիվը՝ օգուտ դաշտի տերերի (առաջին խաղում հաղթեց «Լիոնը», պատասխան խաղում՝ «Բեշիքթաշը»): Դուբլի հեղինակ դարձավ Տալիշկան, ֆրանսիական թիմից աչքի ընկավ Ալեքսանդր Լակազետը

Լրացուցիչ ժամանակը ևս չպարզեց դիմակայության հաղթողին: Թիմերը դիմեցին հետխաղյա 11 մետրանոցների օգնությանը: 6 հարվածներից հետո նորից հավասարություն էր, թիմերը դիպուկ էին իրացրել բոլոր 11 մետրանոցները: Այնուհետև հյուրերի դարպասապահ Անտոնի Լոպեշը հետ մղեց Դուշկո Տոշիչի հարվածը, սակայն Կրիստոֆ Ժալեն չկարողացավ վերջակետ դնել խաղին՝ հարվածելով բարձր: Լոպեշը կարողացավ հետ մղել նաև հաջորդ հարվածը, որն իրացնում էր Մատեյ Միտրովիչը: Վերջինը գնդակի մոտեցավ Մակսիմ Գոնալոնը, որի դիպուկ հարվածը կիսաեզչափակչի ուղեգիր պարգևեց «Լիոնին»:

Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել «Սելտան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը»:

Եվրոպայի լիգա. 1/4. պատասխան հանդիպում.

«Բեշիքթաշ» - «Լիոն» 2-1 (6-7՝ 11մետրանոցներով)

գոլերը՝ Տալիշկա 27, 58 - Լակազետ 34

առաջին հանդիպումը՝ 1-2

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 8 17
2 Շիրակ
9 17
3 Բանանց
8 12
4 Գանձասար Կ
8 9
5 Փյունիկ
8 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511