Որոնել
Արխիվ
21.04.2017  01:46

Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ. «Այաքսը» 10 ֆուտբոլիստներով կիսաեզրափակչի ուղեգիր կորզեց «Շալկեից»

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Շալկեն» սեփական հարկի տակ ընդունեց Ամստերդամի «Այաքսին»:

Առաջի խաղում հոլանդական թիմը հաղթել էր 2-0 հաշվով: Պատասխան խաղի երկրորդ կեսի սկզբում՝ 53-56-րդ րոպեների ընթացքում «Շալկեն» կարողացավ հավասարեցնել ընդհանուր դիմակայության հաշիվը: 53-րդ րոպեին աչքի ընկավ Լեոն Գորեցկան, 3 րոպե անց՝ Գվիդո Բուրգստալերը: 80-րդ րոպեին դաշտից հեռացվեց հյուրերի ֆուտբոլիստ Ջոել Վելտմանը, բայց հիմնական ժամանակում նոր գոլեր չեղան:

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում՝ 101-րդ րոպեին, Դանիել Կալիջուրին 3-րդ գնդակը ուղարկեց ամստերդամցիների դարպասը: Սակայն 111-րդ րոպեին Նիկ Վերգևերը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, իսկ վերջին րոպեին էլ Ամին Յունեսը վերջակետ դրեց խաղին: «Շալկեն» հաղթեց 3-2 հաշվով, բայց դուրս մնաց հետագա պայքարից:

Եվրոպայի լիգա. 1/4. պատասխան հանդիպում.

«Շալկե» - «Այաքս» 3-2 (լ.ժ.)

գոլերը՝ Գորեցկա 53, Բուրգստալեր 56, Կալիջուրի 101 - Վերգևեր 111, Յունես 120

առաջին հանդիպումը՝ 0-2

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511