Որոնել
Արխիվ
21.04.2017  01:35

Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ. Մխիթարյանի գոլն օգնում է «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս գալ կիսաեզրափակիչ (VIDEO)

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Անդերլեխտին»:

10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը: 32-րդ րոպեին Սոֆիան Հանին խփեց պատասխան գնդակը: Հիմնական ժամանական ավարտվեց 1-1 հաշվով, այնպես, ինչպես առաջին խաղում, և հաղթողին պարզելու համար թիմերը դիմեցին լրացուցիչ ժամանակի օգնության: 107-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը կարողացավ գրավել մրցակցի դարպասը ու հաղթանակ պարգևել իր թիմին՝ 2-1: Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

Այսպիսով, «Յունայթեդը» երկու խաղերի արդյունքով հաղթեց ընդհանուր 3-2 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Եվրոպայի լիգա. 1/4. պատասխան հանդիպում.

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» 2-1 (լ.ժ.)

գոլերը՝ Մխիթարյան 10, Ռեշֆորդ 107 - Հանի 32

առաջին հանդիպումը՝ 1-1

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 24 48
2 Գանձասար Կ
24 46
3 Շիրակ
24 43
4 Փյունիկ
24 36
5 Բանանց
24 20
6
Արարատ
24
9
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511