Որոնել
Արխիվ
20.04.2017  21:26

Շախմատ. GRENKE Chess Classic. Արոնյանը հաղթեց Արկադի Նայդիչին

Բադեն-Բադենում ընթացող GRENKE Chess Classic շախմատային մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:

58-րդ քայլին Արոնյանը ստիպեց անձնատուր լինել մրցակցին՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը մրցաշարում:

Այս տուրում Մագնուս Կառլսենը հաղթեց Գեորգ Մեյերին, Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի, իսկ Հու Յիֆանը՝ Մատիաս Բլյուբաումի հետ:

5 պարտիայից հետո Արոնյանը վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից:

Վաղը կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Հու Յիֆանի հետ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511