Որոնել
Արխիվ
20.04.2017  15:19

«Շտայնբախի» մարզական տնօրեն. «Ադամյանի հեռանալը մեզ համար մեծ կորուստ է, բայց նա պետք է ավելի բարձրակարգ առաջնությունում խաղա»

Գերմանական «Շտայնբախ» ակումբի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը որոշել է չերկարաձգել թիմի հետ պայմանագիրը և ամռանը կտեղափոխվի ավելի բարձր լիգա, հաղորդում է expressi.de-ն:

- Դա մեզ համար մեծ կորուստ է, սակայն Ռեգիոնալլիգան Սարգսի համար կարգով արդեն ցածր է, նա պետք է ավելի բարձրակարգ առաջնությունում խաղա, մենք դա հասկանում ենք: 1.5 տարում Սարգիսը ապացուցել է, որ գերազանց ֆուտբոլիստ է,- նշել է թիմի մարզական տնօրեն Ռոլենդ Կրինգը:

- Շտայնբախում ես հիանալի օրեր եմ անցկացրել, այստեղ ես բազմաթիվ ընկերներ ու հիշարժան առիթներ ունեմ: Այժմ նոր մարտահրավերների ժամանակն է,- նշել է 23-ամյա ֆուտբոլիստը:

Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը «Շտայնբախի» կազմում մասնակցել է 47 հանդիպման, դարձել 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511