Որոնել
Արխիվ
20.04.2017  17:47

ՌԵՏՐՈ. Ուղիղ 57 տարի առաջ Երևանի «Սպարտակը» հաղթեց էստոնական «Կալևին»

Ուղիղ 57 տարի առաջ, 1960թ․ ապրիլի 20-ին Երևանի «Սպարտակը» (մինչև 1963թ․ հենց այդ անունն էր կրում «Արարատը) ԽՍՀՄ առաջնության 3-րդ տուրում հյուրընկալեց Տալլինի «Կալևին» և հաղթեց 3-0 հաշվով:

Մեր թիմի կազմում աչքի ընկան Ֆելիքս Հարությունյանն ու Էմիլ Բաղդասարյանը, իսկ ինքնագոլի հեղինակ դարձավ Հելդուր Կալլիսը:

Նշենք, որ 1960թ․-ին ԽՍՀՄ առաջնությունն ընթանում էր երկու փուլով: Առաջին փուլում մեր թիմն իր ենթախմբում զբաղեցրել էր 6-րդ տեղը և իրավունք էր ստացել եզրափակիչ փուլում պայքարել 7-12-րդ հորիզոնականների համար: Արդյունքում «Սպարտակը» 9-րդն էր, իսկ թիմի գլխավոր ռմբարկուն դարձավ Ֆելիքս Հարությունյանը, ով իր հաշվին 12 գոլ գրանցեց:

«Սպարտակ» (Երևան) - «Կալև» (Տալլին) 3:0

գոլերը՝ Հարությունյան 39՛, Կալլիս 72-ինքնագոլ, Բաղդասարյան 77՛

20 ապրիլի 1960թ․ Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 25.000 հանդիսական

«Սպարտակ» Երևան․ Ռ․ Մաթևոսյան /Ս․ Զատիկյան/, Է․ Վարդանյան, Օ․ Մանթարլյան, Մ․ Սեմերջյան, Ս․ Բաբայան, Հ․ Քեհեյան, Ժ․ Սուփրիկյան, Ֆ․ Հարությունյան, Գ․ Վարդանյան․ Կ․ Բեգլարյան /Է․ Կարապետյան/, Է․ Բաղդասարյան

«Կալև»․ Սոկոլ, Կեսկյուլ, Կալլիս, Դուբրովսկի, Սեպպ, Է․ Կոլլո, Ցագարեյշվիլի, Կ․ Կոլլո, Տամկիրով /Սալահադինով/, Նելլ, Ռադիոնով:

Մրցավար՝ Բալակին /Կիև/

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Գանձասար Կ
9 12
4 Բանանց
9 12
5 Փյունիկ
9 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511