Որոնել
Արխիվ
19.04.2017  22:46

Մարմնամարզություն. ԵԱ. Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը դուրս եկան եզրափակիչ (VIDEO)

Ռումինական Կլյուժում մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի անհատական 7-րդ առաջնությունը: Մրցումների առաջին օրը տեղի ունեցան տղամարդկանց որակավորման փուլի ելույթները:

Բազմամարտում Հայաստանը ներկայացրին Արթուր Դավթյանն ու երիտասարդ Վիգեն Խաչատրյանը, ովքեր հանդես եկան բոլոր գործիքների վրա: Արթուր Դավթյանը իր ելույթների գնահատականների հանրագումարով ստացավ 82.132 միավոր ու զբաղեցրեց 8-րդ տեղը՝ իրավունք ստանալով հանդես գալ եզրափակչում: Վիգեն Խաչատրյանը 64.649 միավորով տեղ զբաղեցրեց 5-րդ տասնյակում:

Բացի այդ, Արթուր Դավթյանը իրավունք ստացավ հանդես գալ հենացատկի եզրափակչում: Նա 14,383 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Առանձին գործիքների վրա իրենց հաջող դրսևորեցին նաև Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը: Թովմասյանն ու Վահագն Դավթյանը հանդես եկան օղակների վրա: Թովմասյանը ստացավ 15.033 միավոր ու հաղթահարեց որակավորումը երկրորդ հորիզոնականով: Վահագն Դավթյանը 14.866 միավորով 4-րդն էր: 

Նժույգների վրա վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոն Մերդինյանը 14.700 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս վարժությունում հանդես եկավ նար Արմեն Պետրոսյանը: Նա իր ելույթի համար ստացավ 13.633 միավոր և չհաղթահարեց որակավորման փուլը:

Ավելացնենք, որ բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 21-ին, օղակների և նժույգի վրա վարժությունների եզրափակիչը՝ ապրիլի 22-ին, հենացատկի եզրափակիչը՝ ապրիլի 23-ին:

Արթուր Դավթյանի ելույթը հենացատկում

Վիգեն Խաչատրյանի ելույթը նժույգի վրա վարժությունում

Հարություն Մերդինյանի ելույթը նժույգի վրա վարժությունում

Արմեն Պետրոսյանի ելույթը նժույգի վրա վարժությունում

Արթուր Թովմասյանի ելույթը օղակների վրա վարժությունում

Վահագն Դավթյանի ելույթը օղակների վրա վարժությունում

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Գանձասար Կ
9 12
4 Բանանց
9 12
5 Փյունիկ
9 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511