Որոնել
Արխիվ
15.04.2017  01:21

Երգիչ Սթինգին դուր է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վանկարկումը՝ Մխիթարյանի մասին (VIDEO)

Աշխարհահռչակ երգիչ Սթինգին դուր է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների երգ-վանկարկումը թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Յունայթեդի» երկրպագուները փոխել են Սթինգի հայտնի «Englishman in New York» երգի բառերը և խաղերի ընթացքում երգում են՝ «Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he's our midfield Armenian» (Օ, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է - խմբ):

- Ես շատ ուրախ եմ: Սիրում եմ, որ իմ երգերը վերարտադրվում են կամ փոփոխվում են որոշակի նպատակներով: Որպես երգերի հեղինակ՝ ինձ թվում է, հրաշալի է, որ այս վանկարկումները հասնում են մարդկանց լայն զանգվածների, ու հանկարծ նրանք բոլորը սկսում են նույն բանը երգել,- Սթինգի խոսքերն է մեջբերում BBC-ն:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 9 20
2 Շիրակ
9 17
3 Գանձասար Կ
9 12
4 Բանանց
9 12
5 Փյունիկ
9 5
6
Արարատ
9
5
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511