Որոնել
Արխիվ
31.03.2017  19:50

Գեղասահք. Աշխարհի առաջնություն. Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը չանցավ եզրափակիչ

Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այսօր պարային զույգերը հանդես եկան կարճ ծրագրով:

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/ Սիմոն Սենեկալ զույգը իր կատարման համար ստացել է 51.39 միավոր ու զբաղեցրել 30-րդ տեղը:

Այսպիսով, Կարապետյան/ Սենեկալ զույգը չի կարողացել ընդգրկվել առաջին 24 զույգերի թվում ու մտնել եզրափակիչ:

Այսօր իր կանանց մենասահքում ազատ ծրագրով հանդես կգա Անաստասիա Գալուստյանը, ով կարճ ծրագրի կատարումից հետո 23-րդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000