Որոնել
Արխիվ
31.03.2017  15:16

Գեղասահք. Աշխարհի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ հաղթահարել որակավորումը

Յելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի աաջնությունը: Հինգշաբթի օրը պայքարի մեջ են մտել տղամարդիկ:

Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրի իր կատարման համար ստացել է 57.17 միավոր ու զբաղեցրել նախավերջին՝ 35-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն Ադրբեջանը ներկայացնող ֆինն գեղասահորդ Լարի Լուպոլովերից:

Այսպիսով, Հայրապետյանը չի կարողացել հաղթահարել որակավորումը և իրավունք ստանալ մասնակցել ազատ ծրագրի կատարման (ազատ ծրագրով հանդես կգան առաջին 24 տեղերը զբաղեցրա մարզիկները):

Այսօր պայքարի մեջ կմտնեն պարային զույգերը: Կարճ ծրագրով հանդես կգա Թինա Կարապետյան/ Սիմոն Պրու-Սենեկալ զույգը: Իսկ երեկոյան Անաստասիա Գալուստյանը հանդես կգա ազատ ծրագրով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000