Որոնել
Արխիվ
24.03.2017  19:50

ՀՖՖ-ն կհամագործակցի IBSA-ի հետ

ՀՖՖ գրասենյակում կայացել է հանդիպում ՀՖՖ և IBSA (Կույրերի Միջազգային Սպորտային Ասոցիացիա) կազմակերպության ներկայացուցիչների միջև, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ-ն ներկայացնում էին Առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, իսկ IBSA կազմակերպությունը՝ Եվրոպայում Կույրերի ֆուտբոլի զարգացման ծրագրի համակարգող Դեվիդ Ստիրտոնը, IBSA-ի ֆուտբոլի ենթակոմիտեի նախագահ Ուլրիխ Պֆիստերերը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը և գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կառույցների միջև հետագա համագործակցության եզրերը: Այսուհետ ՀՖՖ-ն IBSA-ի հետ համագործակցության շրջանակներում ուշադրություն կդարձնի Հայաստանում կույրերի ֆուտբոլի տարածմանն ու զարգացմանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000