Որոնել
Արխիվ
24.03.2017  11:22

Գեղասահք.Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաեւ 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է:

Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու երեք մրցաձեւում:

Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:

«Օլիմպիական խաղերին մասնակցնելու համար մարզիկները պետք է ընդգրկվեն 20 ուժեղագույնների ցանկ,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը,- բարդ խնդիր է, բայց մենք կպայքարենք:

Փխենյան 2018-ին մասնակցելու երկրորդ եւ վերջին հնարավորությունը այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրական մրցաշարն է», հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000