Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրի արդյունքներով ПРО ФУТБОЛ կայքը կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Կամենսկի «Ստալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը:
«Ստալի» հայ եղբայրներից մեկը կազմակերպեց իր թիմի երկու գոկերը, որոնք գլխիվայր շրջեցին խաղի ընթացքը: Այո, 11 մետրանոցը, որը եղավ այն բանից հետո, երբ Սիմինը խաղաց ձեռքով (կամ էլ՝ կողքով), ակնհայտ չէր, սակայն հենց Էդգար Մալաքյանն էր այդ դրվագում հարվածում «Ալեքսանդրիայի» դարպասին: 8 րոպե անց Մալաքյանը նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում: «Ստալի» «9» համար շատ հարմար փոխանցում կատարեց՝ ուղիղ Կարիկարայի գլխին, ով իր թիմին առաջ մղեց հաշվի մեջ»,- գրում է կայքը Մալաքյանի խաղի մասին:
99 | Թիմ | Խ | Մ |
1 | Շիրակ | 24 | 41 |
2 | Բանանց |
24 | 39 |
3 | Ալաշկերտ |
24 | 38 |
4 | Գանձասար Կ |
24 | 34 |
5 | Փյունիկ |
24 | 29 |
6 |
Արարատ |
24 | 14 |
մանրամասն |
ամիս
շաբաթ
օր