Որոնել
Արխիվ
20.03.2017  10:00

Գեղամ Կադիմյանի վաստակած 11 մետրանոցի շնորհիվ «Զարյան» հաղթել է «Վոլինին» (VIDEO)

Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Լուգանսկի «Զարյան» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Լուցկի «Վոլինին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին: Մրցավարի ավելացրած առաջին րոպեին Կադիմյանը, խորքից ստանալով փոխանցումը, մտել է տուգանային հրապարակ և վտանգավոր դիրքից հարվածել, սակայն «Վոլինի» պաշտպանը ձեռքով կանգնեցրել է դեպի դարպասն ընթացող գնդակը: 11 մետրանոցը դիպուկ է իրացրել Ռաֆայել Ֆորստերը՝ հաղթանակ պարգևելով «Զարյային»:

Այս հաղթանակի շնորհիվ «Զարյան» վաստակեց 40 միավոր ու առաջնության առաջին հատվածն ավարտել 3-րդ տեղում: Այս տուրից հետո Ուկրաինայի առաջնությունը կբաժանվի երկու մասի: Առաջին 6 թիմերը, որոնց թվում է նաև «Զարյան», կպայքարեն 1-6-րդ տեղերի համար:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511