Որոնել
Արխիվ
19.03.2017  11:12

Ուղիղ 42 տարի առաջ այս օրը. «Արարատը» հաղթեց «Բավարիային»

Ուղիղ 42 տարի առաջ այս օրը 1975 թվականի մարտի 19-ին Երևանի «Արարատը» Չեմպիոնների գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»:

Հանդիպման միակ գոլը խփեց Արկադի Անդրեասյանը: Խաղում իր նորամուտը նշեց Խորեն Հովհաննիսյանը, որը փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի միջնամասում Նիկոլայ Ղազարյանի փոխարեն:

Երկու խաղի արդյունքում «Արարատը» դուրս մնաց պայքարից: Առաջին խաղում թիմը պարտվել էր 2:0 հաշվով: Հավելենք, որ այդ մրցաշրջանում «Բավարիան» հաղթեց Չեմպիոնների գավաթը:

19 մարտի 1975 թ., Չեմպիոնների գավաթ, 1/4 եզրափակիչ, Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 70 հազար հանդիսական 

«Արարատ» (ԽՍՀՄ) - «Բավարիա» (Գերմանիա) 1:0 (1:0).

 

Գոլը՝ Անդրեասյան 34՛:

 

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 6 15
2 Ալաշկերտ
6 11
3 Բանանց
6 9
4 Փյունիկ
6 5
5 Արարատ
5 4
6
Գանձասար Կ
5
2
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511