Որոնել
Արխիվ
19.03.2017  04:38

Էդգար Մալաքյանի գոլային փոխանցումն օգնել է «Ստալին» հաղթանակ տանել (VIDEO)

Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Կամենսկի «Ստալը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով ջախջախեց «Ալեքսանդիային»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: 40-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպանի ձեռքին ու մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որը դիպուկ իրացրեց Կվամե Կարիկարին՝ հավասարեցնելով հաշիվը: Իսկ 48-րդ րոպեին Մալաքյանի փոխանցումից հետո նույն Կարիկարին առաջ մղեց իր թիմին: Էդգար Մալաքյանը փոխարինվեց 69-րդ րոպեին, իսկ ահա Գոռ Մալաքյանը մնաց պահեստայինների նստարանին:

Այս հաղթանակի շնորհիվ «Ստալը» վաստակեց 24 միավոր ու բարձրացավ 8-րդ հորիզոնական: Այս տուրից հետո Ուկրաինայի առաջնությունը կբաժանվի երկու մասի: Առաջին 6 թիմերը կպայքարեն 1-6-րդ տեղերի համար, իսկ մնացած 6 թիմերը, որոնց թվում է նաև «Ստալը», 7-12-րդ տեղերի համար:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 24 48
2 Գանձասար Կ
24 46
3 Շիրակ
24 43
4 Փյունիկ
24 36
5 Բանանց
24 20
6
Արարատ
24
9
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511