Որոնել
Արխիվ
16.03.2017  15:25

Գևորգ Ղազարյան. «Շախտյորից» հետո Մխիթարյանի օգնությամբ Մինո Ռայոլան ինձ առաջարկեց «Այաքս», «Միլան» կամ «Օլիմպիակոս» տեղափոխվելու տարբերակները»

Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հարցազրույց է տվել է haysport.ru կայքին:

- Ժամանակին ընտրեցի «Մետալուրգի» տարբերակը, քանի որ շատ հայ հաղացողներ են խաղացել այդ թիմում և միայն դրական արձագանքներ եմ լսել թիմի մասին: Ինքս նույնպես հետևում էի այդ թիմի խաղերին, և միշտ կարծում էի, որ մի օր հնարավոր է ինքս տեղափոխվեմ Դոնեցկ: Առաջինը, ինչի մասին մտածում էի, դա թիմի մեկնարկային կազմում ամպրապնդվելն էր: Միշտ առանձնահատուկ եմ սպասել «Շախտյորի» հետ խաղերին: Նրանց հետ հանդիպել ենք Ուկրաինայի Գավաթի եզրափակչում և Սուպերգավաթի խաղարկությունում, բայց ցավոք, երկու դեպքում էլ պարտվել ենք: Իսկ Հենոյի հետ ընկերությունը չեր խանգարում, խաղերից առաջ միշտ կատակում եինք, թե ով է հաղթելու:

- Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Կառագանդայի «Շախտյոր»: 

- Ոչ, բավականաչափ հեշտ որոշում էր: Խնդիրներ ունեի «Մետալուրգի» մարզիչի հետ, նա ինձ խաղաժամանակ չէր տրամադրում: Պատրաստ էի հեռանալ ցանկացած թիմ, միայն թե խաղայի: Շատ ուրախ եմ, որ գնացի հենց «Շախտյոր», ամեն ինչ շատ լավ ստացվեց:

- Ասում են՝ «Սելթիկի» հետ խաղից առաջ ղազախները հենց դաշտի կենտրոնում ոչխար մորթեցին: Շոտլանդացիները այնքան սարսափեցին, որ դատի էին ուզում տալ տանտերերին: Ձեզ վրա այդ պատմությունը որևէ կերպ ազդե՞ց:

- Ճիշտ եք, գրեթե բոլոր եվրոգավաթային խաղերից առաջ ոչխար էին մորթում, միայն վերջին խաղից առաջ չմորթեցին և պարտվեցինք 3-0 հաշվով «Սելթիկին» և զրկվեցինք Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորությունից: Ինձ վրա ոչ մի կերպ չի ազդել, չեմ կարծում, որ դա մեզ օգնում էր:

- Ինչպես հայտնում էին ԶԼՄ-երը, նոր պայմանագիր կնքելու ժամանակ ինչ-որ խնդիրներ առաջացան, որից հետո հայտնվեց «Օլիմպիակոս» տեղափոխվելու տարբերակը: Մինո Ռայոլան այս պատմության հետ որևէ առնչություն ունե՞ր:

- Խնդիրներ առաջացան և վերդարձա «Մետալուրգ», քանի որ վարձավճարով էի հանդես գալիս ղազախական թմում: Ղաղախստանում հանդես գալու ժամանակ ծանոթացա սլովակ մարզիչ Վլադիմիր Վայսի հետ, ով այդ ժամանակ մարզում էր «Կայրաթը»: Նա ինձ ասաց, որ կարող եմ ավելի ուժեղ առաջնությունում խաղալ, և, որ կոգնի ինձ այդ հարցում: Նա խոսեց Մինո Ռայոլաի հետ, հետո դա արեց նաև Հենոն և հանդիպեցինք իտալացու հետ Դորտմունդում, «Բորուսիայի» խաղի ժամանակ: Նա խոստացավ օգնել և միանգամից առաջարկեց մի քանի ուժեղ թիմեր, այդ թվում «Այաքս», «Միլան» և «Օլիմպիակոս»: Որոշ ժամանակ անց, զանգեց և ասաց, որ եթե ուզում եմ տեղափոխվել «Օլիմպիակոս», հենց վաղը կարող եմ պայմանագիր կնքել, եթե ոչ, ապա մի քիչ էլ պետք է սպասեմ: Ես ուրախությամբ ընդունեցի «Օլիմպիակոսի» առաջարկը: Այս ամբողջ խոսակցությունները Հենրիխի միջոցով են տարվել, ինչի համար շնորհակալ եմ նրան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ և այստեղ:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511