Որոնել
Արխիվ
Загрузка...
17.02.2017  15:55

Գործակալ. «Արսենալում» Օզիլին քավության նոխազ են դարձնում»

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալ Էրկուտ Սոգուտը պատասխանել է իր հաճախորդի հասցեին հնչեցված քննադատություններին:

-Քննադատությունը դա նորմալ է, եթե ֆուտբոլիստը վատ է խաղում: Բայց եթե ամբողջ թիմը վատ արդյունք է ցույց տվել, ապա ճիշտ չէ Մեսութին քավության նոխազ դարձնելը:

«Բավարիան» խաղաժամանակի 74%-ը տիրել է գնդակին: 10 համարի դիրքում ո՞ր ֆուտբոլիստը կկարողանա փոխանցումներ կատարել, եթե նա գնդակ չունի:

Այդպիսի խաղերում բոլորը մեղադրում են նրան, ով ավելի թանկ տրանսֆերային արժեք ունի, բայց դա անարդար է: Ֆուտբոլը թիմային խաղ է: Խաղադաշտում 11 հոգի էին, ովքեր վատ կատարեցին իրենց աշխատանքը: Կարո՞ղ է Օզիլն է մեղավոր, որ Արսենալը 5 գոլ բաց թողեց,- գործակալի խոսքերն է մեջբերում BBC-ն:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 17 34
2 Ալաշկերտ
17 30
3 Գանձասար Կ
17 27
4 Փյունիկ
17 27
5 Բանանց
17 16
6
Արարատ
17
6
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511