Որոնել
Արխիվ
17.02.2017  16:30

Պոլ Սքոուլզ. «Ցանկանում էինք վրեժ լուծել Ռոնալդինյոյից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը խոստովանել է, որ ինքը և իր թիմակիցները ժամանակին ցանկացել են վրեժ լուծել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյից: Վրեժի պատճառն այն է, որ Ռոնալդինյոն «Յունայթեդի» փոխարեն որոշեց «Բարսելոնա» տեղափոխվել:

-Ես հիշում եմ այդ տարին: Մեր թիմը շրջագայության մեջ էր: Թվում էր, թե Ռոնալդինյոն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն նա տեղափոխվեց «Բարսելոնա»:

Մենք պետք է ընկերական հանդիպում անցկացնեինք Բարսելոնայի հետ և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ցանկանում էին խաղի ընթացքում խփել Ռոնալդինյոյի ոտքերին` «Բարսելոնա» տեղափոխության համար:

Սակայն մենք չէինք կարողանում մոտենալ նրան: Նա հիանալի ֆուտբոլիստ էր և ես ուրախ կլինեի նրան «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել: Բայց դա վիճակված չէր լինել,- Սքոուլզի խոսքերն է մեջբերում AS-ը:


 

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 3 9
2 Փյունիկ
3 5
3 Ալաշկերտ
3 4
4 Արարատ
3 4
5 Բանանց
3 2
6
Գանձասար Կ
3
0
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511