Որոնել
Արխիվ
Загрузка...
17.02.2017  12:30

Դամիր Մեմովիչ. «Կիպրոսից հետո 100 տոկոսով պատրաստ կլինենք»

Փետրվարի 16-ին «Գանձասար-Կապանը» ստուգողական իր առաջին հանդիպումն անցկացրեց Կիպրոսում։ Մրցակիցը Լատվիայի 6-ակի չեմպիոն և նախորդ առաջնության 3-րդ մրցանակակիր «Վենտսպիլսն» էր։

Չնայած նրան որ գոլեր չեղան, բայց բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Կապանյան թիմը կարող էր նաև հաղթանակի հասնել, բայց գոլ այս խաղում այդպես էլ չեղավ։ Կապանյան ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է թիմի ազգությամբ սերբ պաշտպան Դամիր Մեմովիչի հետ, հասկանալու համար, թե ի՞նչ հունով է ընթանում կիպրոսյան հավաքը։

- Ի՞նչ կասես «Վենտսպիլսի» հետ ստուգողական հանդիպման մասին։

- «Գանձասար-Կապանի» համար այս խաղը շատ կարևոր էր։ Այժմ արդյունքը նշանակություն չունի, կարևորը խաղալն է՝ փորձ ձեռք բերելը, լավ մարզավիճակի հասնելը։ Այս խաղերը նաև օգտակար են ֆուտբոլիստների համագործակցության տեսանկյունից, ավելի լավ ենք հասկանում միմյանց։ «Վենսպիլսի» մասին միայն դրականը կարող եմ ասել։ Շատ լավ թիմ էր, բայց «Գանձասար-Կապանն» այսօր նրանցից լավ խաղաց։

- Ի՞նչ մարզավիճակում է «Գանձասար-Կապանը»։

- Նախորդ տարվա համեմատ հիմա ավելի լավ մարզավիճակում ենք։ Թիմի բոլոր տղաները ջանասիրաբար մարզվում են։ Բոլորն էլ ֆիզիկական լավ վիճակում են։

- Ի՞նչ հունով է ընթանում ուսումնամարզական հավաքը Կիպրոսում։

- Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։ Այստեղ ստեղծված են լավ պայմաններ ֆուտբոլային հավաք անցկացնելու համար։ Ամեն ինչ լավ է, թե՛ հյուրանոցը, թե՛ ուտելիքը, թե՛ մարզումների համար նախատեսված մարզադաշտերը։ Կարծում եմ, որ Կիպրոսից հետո «Գանձասար-Կապանը» 100 տոկոսով պատրաստ կլինի առաջնության վերսկսմանը, ինչպես նաև ունակ կլինի գրանցելու լավ արդյունքներ ու նոր հաղթանակներ։

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 17 34
2 Ալաշկերտ
17 30
3 Գանձասար Կ
17 27
4 Փյունիկ
17 27
5 Բանանց
17 16
6
Արարատ
17
6
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511