Որոնել
Արխիվ
Загрузка...
17.02.2017  02:22

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչ. «Ռոման» ջախջախեց «Վիլյառեալին», «Անդերլեխտը» հաղթեց «Զենիթին». այլ արդյունքներ

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց «Վիլյառեալին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:

«Զենիթը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց «Անդերլեխտին»: «Շալկեն» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց ՊԱՕԿ-ի դարպասը:

Բիլբաոյի «Ատլետիկը» 3-2 հաշվով հաղթել ԱՊՈԵԼ-ին, «Այաքսը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Լեգիայի» հետ, «Բեշիքթաշն» էլ արտագնա խաղում 3-1 հաշվով պարտության մատնեց Բեեր Շեվայի «Հապոելին»:

Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մեկ շաբաթ անց:

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչ. առաջին հանդիպումներ.

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Զենիթ» (Ռուսաստան) 2-0

գոլերը` Աչիմպոնգ 5, 31

«Ատլետիկ» Բ (Իսպանիա) - «ԱՊՈԵԼ» (Կիպրոս) 3-2

գոլերը` Էֆրեմ 38 (ինքնագոլ), Ադուրից 61, Վիլյամս 72 - Էֆրեմ 36, Ջիանոտաս 89

«Հապոել» Բ-Շ (Իսրայել) - «Բեշիքթաշ» (Թուրքիա) 1-3

գոլերը` Բարդա 44 - Վիլիամ 42 (ինքնագոլ), Չենկ 60, Հաթչիսոն 90+3

«Լեգիա» (Լեհաստան) - «Այաքս» (Հոլանդիա) 0-0

ՊԱՕԿ (Հունաստան) - «Շալկե» 0-3

գոլերը` Բուրգստալեր 27, Մեյեր 82, Հունտելար 90

«Վիլյառեալ» - «Ռոմա» 0-4

գոլերը` Էմերսոն 32, Ջեկո 65, 79, 86

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 20 39
2 Շիրակ
20 37
3 Գանձասար Կ
20 36
4 Փյունիկ
20 33
5 Բանանց
20 16
6
Արարատ
20
6
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511