Որոնել
Արխիվ
16.02.2017  23:48

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչ. «Ռոստովն» առանց Բայրամյանի ջախջախեց «Սպարտային», «Շախտյորը» հաղթեց «Սելտային». այլ արդյունքներ

Կայացան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի հերթական հանդիպումները: «Ռոստովը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Պրահայի «Սպարտայի» դարպասը: Խորեն Բայրամյանը հայտավորված էր պահեստայինների թվում, բայց խաղադաշտ դուրս չեկավ:

«Ֆիորենտինան» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսսիային»: Միակ գոլը առաջին խաղակեսի վերջում խփեց Ֆեդերիկո Բերնարդեսկին: «Լիոնը» արտագնա հաղթանակի հասավ «Ալկմարի» նկատմամբ` 4-1, դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը:

«Տոտենհեմը» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Գենտին», իսկ Դոնեցկի «Շախտյորը» Իսպանիայում Գուստավո Բլանկո-Լեշչուկի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Սելտային»:

Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մեկ շաբաթ անց:

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպումներ.

«Աստրա» (Ռումինիա) - «Գենկ» (Բելգիա) 2-2

գոլերը` Բուդեսկու 43, Սետո 90 - Կաստանյե 25, Տրոսար 83

«Ալկմար» (Հոլանդիա) - «Լիոն» (Ֆրանսիա) 1-4

գոլերը` Ջահանբախշ 68 (11մ) - Տուսար 26, Լակազետ 45+2, 57, Ֆերրի 90+4

«Բորուսսիա» Մ (Գերմանիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա) 0-1

գոլը` Բերնարդեսկի 44

«Սելտա» - «Շախտյոր» Դ (Ուկրաինա) 0-1

գոլը` Բլանկո-Լեշչուկ 27

«Ռոստով» (Ռուսաստան) - «Սպարտա» Պ (Չեխիա) 4-0

գոլերը` Մևլյա 15, Պոլոզ 38, Նոբոա 40, Ազմուն 68

«Գենտ» - «Տոտենհեմ» 1-0

գոլը` Պերբե 59

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Կոպենհագեն» (Դանիա) 1-2

գոլերը` Կեսերու 81 - Անիսետ 2 (ինքնագոլ), Տուտու 53

«Օլիմպիակոս» - «Օսմանլիսպոր» 0-0

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 2 6
2 Փյունիկ
2 4
3 Ալաշկերտ
2 3
4 Արարատ
2 3
5 Բանանց
2 1
6
Գանձասար Կ
2
0
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511