Որոնել
Արխիվ
Загрузка...
16.02.2017  10:38

19-ամյա Արթուր Առուստամյանը «Ֆակելի» կազմում իր նորամուտի խաղում դարձել է հեթ- տրիկի հեղինակ (VIDEO)

Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Վորոնեժի «Ֆակելը» 8-3 հաշվով ջախջախել է «Կրասնոդար-2»-ին:

«Ֆակելի» կազմում իր նորամուտն է նշել Արթուր Առուստամյանը, ով փոխարինման է դուրս եկել անմիջապես ընդմիջումից հետո: Իր նորամուտի խաղում 19-ամյա հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ` աչքի ընկնելով 67-րդ, 77-րդ, 85-րդ րոպեներին:

Նշենք, որ «Կրասնոդար-2»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել Լևոն Բայրամյանն ու Հարություն Գրիգորյանը: Բայրամյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Գրիգորյանին 78-րդ րոպեին փոխարինել է Արայիկ Հովսեփյանը:

«Ֆակելը» երկու տուրից հետո ունի 4 միավոր և գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511