Որոնել
Արխիվ
14.02.2017  18:12

Գարի Նևիլ. «Մոուրինյուն մարտահրավեր նետեց Մխիթարյանին»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը խոսել է անգլիական ակումբի և մասնավորապես Հենրիխ Մխիթարյանի մասին: Նևիլի կարծիքով Մխիթարյանը հիանալի է իրեն դրսևորում 10 համարի դիրքում:

- Մրցաշրջանի սկզբում Մխիթարյանի ու Մոուրինյուի հարաբերությունները հարթ չէին, ֆուտբոլիստը չէր արժանանում մարզչի վստահությանը, բայց երբ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստացավ, արտակարգ հանդես եկավ:

Մարսիալը պետք է ընտրի` որ ճանապարհով է ուզում գնալ: Նույնը վերաբերում է ևս 1-2 ֆուտբոլիստի: Քրիս Սմոլինգը վերադարձավ քննադատությունից հետո ու լավ հանդես եկավ: Լյուկ Շոուն ևս պետք է որոշում կայացնի:

Ի՞նչ է անում Մոուրինյուն: Նա մարտահրավեր է նետում այս ֆուտբոլիստներին ու ասում` արդյո՞ք դու բավականին լավն ես այս թիմում խաղալու համար: Արդյոք հասկանու՞մ ես` ինչ է նշանակում յուրաքանչյուր շաբաթ դուրս գալ խաղադաշտ ու բարձր մակարդակով խաղալ:

«Լեսթերի» հետ խաղում Մխիթարյանը տեղափոխվեց 10 համարի դիրք, կարծում եմ` նա ֆանտաստիկ էր այդ դիրքում: Հաշվի առնելով, որ եզրերում կարող են խաղալ Ռեշֆորդը, Մատան, Մարսիալը, թիմը կարծես բալանսի է գալիս,- Նևիլի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:


ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 30 64
2 Գանձասար Կ
30 57
3 Շիրակ
30 53
4 Փյունիկ
30 44
5 Բանանց
30 21
6
Արարատ
30
12
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511