Որոնել
Արխիվ
09.02.2017  13:46

Համագործակցության հաստատում TUV Rheinland ընկերության հետ

ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի, ՀՖՖ գործընկեր «Մենեջմենթ Միքս» ընկերության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի և որակի միջազգային ստանդարտների ներդրման մեջ մասնագիտացած գերմանական TÜV Rheinland ընկերության ներկայացուցիչ դոկտոր Ռայներ Վիանդենի միջև, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին TÜV Rheinland ընկերության հետ հետագա համագործակցության հաստատման շրջանակները և հեռանկարները: Մասնավորապես, կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտների և կառավարման համակարգերի ներդրման և կիրառման ոլորտներում: Քննարկվեցին ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտներով սերտիֆիկացման հնարավոր ժամկետները: Կարևորվեց այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է վերոնշյալ համակարգերի մշակման և ներդրման գործընթացը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000