Որոնել
Արխիվ
31.01.2017  17:50

Ունիվերսիադա-2017. Սերգեյ Միքայելյան. «Ես հնարավորություն ստացա պոկվել, ու օգտագործեցի այն»

2017թ.-ի ձմեռային ունիվերսիադայի դահուկավազքի բրոնզե մեդալակիր, Սերգեյ Միքայելյանը խոսել է 10 կմ հետապնդում մրցատարածությունում ունեցած իր ելույթների մասին:

- Ես գործեցի` ելնելով իրավիճակից: Եթե ֆրանսիացին լավ մարզավիճակում լիներ, դժվար թե կարողանայի հասնել նրան: Իսկ այսպես, աշխատեցի ղազախ մարզիկի հետ միասին, ու քայլ առ քայլ հասանք ֆրանսիացուն: Երկրորդ շրջանին Վիտալի Պուխկալոն հոգնեց: Ես հնարավորություն ստացա պոկվել, ու օգտագործեցի այն,- դահուկորդի խոսքերն է մեջբերում համաշխարհային ուսանողական խաղերի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախօրեին Միքայելյանը 4-րդ տեղն էր զբաղեցրել 10 կմ անհատական վազքում, իսկ հետպանդման ժամանակ կարողացավ մեկ հորիզոնական բարձրանալ ու Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալը նվաճել ձմեռային ուսանողական խաղերում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000