Որոնել
Արխիվ
28.01.2017  04:56

Գեղասահք. Եվրոպայի առաջնություն. Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 12-րդ տեղը (VIDEO)

Օստրավայում շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ուրբաթ օրը կանայք ներկայացան ազատ ծրագրով:

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը, ով կարճ ծրագրի կատարումից հետո 10-րդն էր, ազատ ծրագրի կատարման համար ստացավ 98.74 միավոր: Երկու ծրագրերի միավորների հանրամգումարով (155.14) 17-ամյա մարզուհին զբաղեցրեց 12-րդ տեղը:

Չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Եվգենիա Մեդվեդևան: Երկրորդը նրա հայրենակցուհի Աննա Պոգորիլայան էր, երրորդը` իտալուհի Կարոլինա Կոստները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000