Որոնել
Արխիվ
Загрузка...
11.01.2017  19:22

Արաս Օզբիլիզ. «Կարծում եմ` արդար չէ, երբ խնդրում են հեռանալ` առանց հնարավորություն տալու»

Ինչպես հայտնի է, թուրքական «Բեշիքթաշը» պատրաստվում է բաժանվել 5 ֆուտբոլիստներից, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը

Սակայն նշվում է, որ 5 ֆուտբոլիստներն էլ ցանկություն չունեն փոխել ակումբը: Ընդ որում, Լուիս Ռոդոլֆոն, Վելի Կավլակն ու Քարիմ Ֆրեյը նշել են, որ չեն ցանկանում խաղալ մեկ այլ թուրքական ակումբում և կտեղափոխվեն միայն արտասահմանյան ակումբ:

Ինչ վերաբերում է Օզբիլիզին, ապա նա նույնպես ուրախությամբ չի ընդունել մարզչի որոշում:

- Կարծում եմ` արդար չէ, երբ խնդրում են հեռանալ առանց հնարավորություն տալու: Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին,- Օզբիլիզի խոսքերն է մեջբերում թուրքական մամուլը:

Eurosport-ի հաղորդմամբ մոտ օրերս ակումբի տեխնիկական տնօրենը կհանդիպի այս 5 ֆուտբոլիստների հետ նրանց ապագան քննարկելու համար:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ

Թիմ Խ Մ
1 Շիրակ 17 34
2 Ալաշկերտ
17 30
3 Գանձասար Կ
17 27
4 Փյունիկ
17 27
5 Բանանց
17 16
6
Արարատ
17
6
մանրամասն

Soccerway.com

BMW պահեստամասերի լավագույն գները մեզ մոտ

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511