Գերմանիայի հավաքականի ու անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հաղթանակներում իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
- Մխիթարյանը առանցքային նշանակություն ունի «Յունայթեդի» կերպարանափոխման մեջ: Սկսած նոյեմբերից նա մեծ դեր է խաղում լիգայում` գրավելով «Սանդերլենդի» դարպասը ու հաղթական գոլ խփելով «Տոտենհեմի» հետ խաղում: Այդ ժամանակահատվածում «Յունայթեդը» 6 հաղթանակ է տարել ու երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի: Մխիթարյանը գերազանց է համագործակցում Իբրահիմովիչի հետ և սրություն է հաղորդել «Յունայթեդի» ֆուտբոլին:
«Յունայթեդում» շատ չեմպիոններ կան, մեծ ֆուտբոլիստներ, ովքեր տարբերություն են ստեղծում խաղադաշտում` Զլատան Իբրահիմովիչը, Մխիթարյանը, Պոլ Պոգբան: Նույնիսկ Խուան Մատան ու Մարկուս Ռեշֆորդը, դուրս գալով փոխարինման, կարող են մեծ ազդեցություն թողնել խաղի վրա,- Համանի խոսքերն է մեջբերում անգլիական մամուլը:
99 | Թիմ | Խ | Մ |
1 | Շիրակ | 24 | 41 |
2 | Բանանց |
24 | 39 |
3 | Ալաշկերտ |
24 | 38 |
4 | Գանձասար Կ |
24 | 34 |
5 | Փյունիկ |
24 | 29 |
6 |
Արարատ |
24 | 14 |
մանրամասն |
ամիս
շաբաթ
օր