Որոնել
Արխիվ
21.12.2016  12:43

Վարդան Բիչախչյանը՝ Հայաստանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի»  գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականում

122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել  է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անունը 21 անգամ նշվել է առաջին, 3 անգամ՝ երկրորդ և 8 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի  և Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է առաջին, 11 անգամ՝ երկրորդ, 16 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Հավելենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000