Որոնել
Արխիվ
21.12.2016  12:31

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

56 միավորով երկրորդ տեղն զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ում անունը 17 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

45 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ում անունը 11 անգամ նշվել է երկրորդ, 12 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելենք, որ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Բիչախչյանը:

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000