Որոնել
Արխիվ
07.04.2011  14:25

Դիլիջանի մարզադաշտում ավելացվում են նստատեղերը

Ինչպես հայտնի է նոր մրցաշրջանում ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Դիլիջանի «Իմպուլսը» Գյումրիի «Շիրակի» նման սեփական հարկի տակ հանդիպումները անցկացնում է Իջևանի «Արնար» մարզադաշտում:

ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում  «Իմպուլսի» նախագահ Տիգրան Հակոբյանը պարզաբանեց, որ ներկայումս Դիլիջանի քաղաքային մարզադաշտում վերակառուցման աշխատանքներ են ընթանում և այդ իսկ պատճառով թիմը առայժմ մարզումները անցկացնում է Աբովյանում, իսկ սեփական հարկի տակ հանդիպումները` Իջևանում:

Հակոբյանը հավաստիացրեց, որ «Իմպուլսը» ամենայն հավանականությամբ արդեն հաջորդ մրցաշրջանում կկարողանա մրցակիցներին ընդունել բարեկարգված և վերակառուցված Դիլիջանի մարզադաշտում:

Նշենք, որ Դիլիջանի խաղադաշտում փոխվում է խոտածածկը, և ավելացվելու է նաև նստատեղերի քանակը: Վերակառուցումից հետո այն կկարողանա ընդունել արդեն 5 հազար հանդիսականի:

Չնայած նոր մրցաշրջանում «Իմպուլսի» անհաջող մեկնարկին, ակումբի նախագահը լավատեսորեն տրամադրված, և համոզված է, որ «Իմպուլսը» թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ ոչ միայն կկարողանա շտկել մրցաշարային գործերը, այլ նաև միջամտել մրցանակային տեղերի համար մղվող պայքարին:



ArmFootball.com

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000