Որոնել
Արխիվ
12.10.2016  02:45

ArmFootball.com-ն առանձնացրել է այն թեկնածուներին, որոնք կարող են ստանձնել ՀՖՖ նախագահի պաշտոնը

Հայկական ֆուտբոլի տխուր պատկերը ենթադրում է համակարգային փոփոխություններ: Ստեղծված ծանր իրավիճակում ելքեր կարծես չկան: Թարմություն ու նոր շունչ է պետք հաղորդել մեր ֆուտբոլին. նոր մարդիկ, նոր դեմքեր, նոր մոտեցումներ: Թվում է՝ դա է միակ ճանապարհը ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար:

Երկար ժամանակ է արդեն հայկական ֆուտբոլը ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը: Անկախ ամեն ինչից, նրա օրոք մեր ֆուտբոլում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք դեռ 2000-երի սկզբին երազանք էին շատերի համար: Մյուս կողմից հայկական ակումբային ֆուտբոլի տխուր պատկերն ու ազգային ընտրանու շուրջ տեղի ունեցած ու տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են շատերին պահանջելու Հայրապետյանի հրաժարականը:

Հրաժարականը հրաժարական, սակայն այլ հարց է, թե ով համարձակություն կունենա ընդունել հայկական ֆուտբոլը նման ծանր վիճակում, կամ ով իր վրա պատասխանատվություն կվերցնի առկա խնդիրները լուծելու համար:

Պատային իրավիճակում է հայկական ֆուտբոլը: Համաձայնեք, ով էլ փոխարինի Հայրապետյանին, կարճ ժամանակում դժվար կլինի լուրջ արդյունքների հասնել: Ասել է, թե ժամանակ չկա և եթե պատկան մարմիններն, իրոք, մտածում են հայկական ֆուտբոլի փրկության մասին՝ րոպե առաջ պետք է մի կողմ թողնեն անձնական ամբիցիաններն ու քայլեր ձեռնարկեն:

«Մեկնաբանություններ» բաժնում կարող եք կիսվել, թե ում եք ցանկանում տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում

1. Ռուբեն Հայրապետյան (ՀՖՖ գործող նախագահ)

2. Արմեն Մինասյան (ՀՖՖ Առաջին փոխնախագահ/Գործադիր տնօրեն)

3. Մարինա Թաշչյան (ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ)

4. Արման Սահակյան («Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ)

5. Ջևան Չելոյանց («Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր)

6. Այլ թեկնածու

:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000