Որոնել
Արխիվ
03.10.2016  11:12

Թենիս. Կարեն Խաչանովը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հաղթող ճանաչվեց ATP մրցաշարում

Չինական Չենդու քաղաքում ավարտվեց թենիսի Chengdu Open մրցաշարը, որտեղ փայլուն հանդես եկավ Կարեն Խաչանովը:

Ռուսաստանը ներկայացնող հայագի թենիսիստը, մեկը մյուսի հետևից հաղթելով պորտուգալացի Ժոաու Սոուզային, ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին և սերբ Վիկտոր Տրոիցկուն, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ երեք սեթում (6-7, 7-6, 6-3) պարտության մատնեց իսպանացի Ալբերտ Ռամոսին և իր կարիերայի ընթացքում առաջին ATP տիտղոսը նվաճեց:

Այս հաղթանակի շնորհիվ Խաչանովը վաստակեց 250 միավոր և ATp դասակարգման հաջորդ ցուցակում կլինի 55-րդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000