Հայաստանի Սուպերգավաթի խաղարկությունում Երևանի «Ալաշկերտը» մրցեց «Բանանցի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Աբրահամ Խաշմանյանի թիմից աչքի ընկավ Արթուր Եդիգարյանը, իսկ Տիտո Ռամայլոյի գլխավորած թիմից՝ Լաերսիոն: Լրացուցիչ երկու խաղակեսում գոլ չգրանցվեց և թիմերն ուժեղագույնին պարզեին հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում: Հաջորղությունն ուղեկցեց Հայաստանի չեմպիոնին և «Ալաշկերտը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ սուպերգավաթակիր: