Որոնել
Արխիվ
08.09.2016  20:47

ՀԱՕԿ-ը որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված փառատոնի մասնակիցների հետ

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ համաձայն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի կանոնադրության` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀԱՕԿ պատվիրակությունները կարող են մասնակցել բացառապես Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից կազմակերպվող մրցաշարերին, հանդիպումներին, կոնֆերանսներին:

Հավելենք, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Արձագանքելով մամուլում շրջանառվող հրապարակումներին` հարկ ենք համարում նշել, որ Ղրղզստանում մեկնարկած Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված չէ: Այդ մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնական նամակով (27.07.2016թ.) տեղեկացրել է խաղերի քարտուղարության մարզական համակարգող Բելեկ Ուսենբեկովին: Միաժամանակ հայտնում ենք, որ խաղերի կազմակերպիչները դիմել են նաև ՀՀ առանձին մարզական ֆեդերացիաներին, և որոշ մարզիկներ, որպես անհատներ, իրենց նախաձեռնությամբ և իրենց ֆինանսական մջոցներով մեկնել են մասնակցելու այդ խաղերին՝ չտեղեկացնելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: 
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է մարզաձևերի ֆեդերացիաների լիցենզավորմանն ուղղված նախաձեռնությունը՝ դրան տալով օրենքի ուժ, ինչը հնարավորություն կտա բացառել նմանատիպ ինքնագործունեությունը մարզաձևերի ֆեդերացիաների կողմից և ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից
»:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000