Որոնել
Արխիվ
06.09.2016  13:58

Հրաչյա Ռոստոմյան. «Հարցը տվեք Էմմիյանին, Ներկարարայանը նորմատիվը լրացրել էր, Միհրանի մասով ուզեցան լավություն անել Լալովիչին, Կարեն Աղամալյանն էլ թող մտածի մարզումային գործընթացը ավելի լավ կազմակերպելու մասին»

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարուղար Հրաչյա Ռոստոմյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Աթլետ Գոռ Ներկարարյանի բացակայության մասին

- Պարոն Ռոստոմյան, մինչև մեր մարզիկների Ռիո մեկնելը հայտարարվեց, որ այս ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու են ռեկորդային` թվով 33 մարզիկ, սակայն Օլիմպիական խաղերի հայտացուցակից բացակայում էր Գոռ Ներկարարյանի անունը, ով այպես էլ հանդես չեկավ։

- Մենք աթլետիկայի միջազգային ֆեդերացիայից և ՄՕԿ-ից ստացել էինք, որ նա լրացրել է վարկանիշային նորմատիվը, ինչքան հիշում եմ, Ուկրանիայում կայացած մրցաշարում, սակայն երբ մենք մեկնեցինք Ռիո, պարոն Էմմիյանը եկավ և տեղեկացրեց, որ մենք վնասվածք ունենք։ Պարոն Գաբրիելյանի հետ քննարկեցինք և հասկացանք, որ եթե նրան հայտավորենք ու նա չմասնակցի, տույժ և տուգանք ենք ստանում, այդ պատճառով որոշեցինք հանել նրան ցուցակներից։ Պարոն Էմմիյանը ձեզ ավելի մանրամասն կներկայացնի։

- Եթե վնասվածք չունենար կարո՞ղ էր մասնակցել։

- Իհարկե։

- Եթե նորմատիվը չէր լրացրե՞լ։

- Նորմատիվը լրացրել էր։ Դա ապատեղեկատվություն է։

- Միջազգային ֆեդերացիայի կայքում նրա անվան դիմաց գրանցած լավագույն արդյուքը 7,97 մ է, իսկ ըստ այդ մրցաշարի, որի մասին մենք ոչ մի տեղից չկարողացնաք տեղեկատվություն գտնել՝ 8․15մ։ Գուցե բացի վնասվածքից այլ խնդիրնե՞ր կային։

- Գուցե այդ հարցը ավելի ճիշտ էր տալ պարոն Էմմիյանին։ Ես ձեզ փոխանցեցի բառ առ բառ այն, ինչ քննարկել ենք Ռիոյում Գոռ Ներկարարյանի հետ կապված։ Այն որ նա լրացրել է նորմատիվը, ես տեսել եմ իմ աչքերով։ Երբ մարզիկը լրացնում է վարկանիշը, միջազգային ֆեդերացիան ուղարկում է միջազգային օլիմպիական կոմիտեի համապատասխան բաժին։ ՄՕԿ-ը այդ տվյլաները ուղարկում է ազգային օլիմպիական կոմիտե։ Ազգային օլիմպիական կոմիտեն նոր հաստատում է, և դրանից հետո մարզիկը նոր իրավունք է ստանում մասնակցել օլիմպիական խաղերի։

Միհրան Հարությունյանի գոտեմարտի մրցավարության մասին

- Միհրան Հարությանի հետ կապված կարող եմ ասել, որ նրա մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտը լկտի և անբարո ձևով դատեցին։ Ինչ վերբերում է բողոքարկամը, պետք է իմանալ, թե ինչի համար ենք բողոքարկում. եթե պասիվության համար, ապա դա ինքնին սուբյեկտիվ որոշում է։ Հստակ ոչինչ չկա։ ՀԱՕԿ-ը շատ սերտ աշխատում է Լոզանի արբիտրաժաին դատարանի հետ։ Մենք վարձել ենք իրավաբաններ, ոչ հայ, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ։ Երբ, որ նրանք իրենց եզրակացությունը կտան թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, կբողոքարկենք

- Ընթացակարգը  ինչ է ենթադրում։

- Եթե դու բողոքրակում ես, ապա դատարանը քննում և որոշում է կայացնում։

- Իսկ նախադեպեր կան, երբ բողոքարկումը արդյունք է տվել։

- Միայն մեկ դեպք է եղել՝ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, պարզապես այնտեղ չեն տվել միավորները։ Այստեղ նրբություններ կան։ Նորից եմ կրկնում, դեռ չենք հուսահատվում։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։

- Համացանցում քննարկվում էր, որ Միհրանի հետ տեղի ունեցածը Մամիաշվիլու հաշվեհարդարն էր նրա հետ: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք, ու ինչպե՞ս եք գնահատում, որ այդ հաշվեհարդարը տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի նախագահի աչքի առջև:

- Եթե Մամիաշվիլին անձնական խնդիր ունենար, նա պարզապես թույլ չէր տա 2014թ.-ին Տաշքենդի աշխարհի առաջնությունից առաջ Միհրանը հանդես գար Հայաստանի դրոշի ներքո: Մինչև տվյալ երկրի ֆեդերացիան թույլ չտա, չի կարող երկիր փոխել:

- Կարող է չի մերժել ՀԱՕԿ-ի նախագահին, բայց իր վատությունը արել է…

- Դե, այնտեղ Լալովիչը նստած, ընկել եք Մամիաշվիլու հետևից: Եթե Մամիաշվիլին չուզենար, ավելի շատ վատություն կարող էր անել, հնարավորություն ուներ: Ինքներդ տեսաք, մրցավարները ինչեր էին անում: Այս դեպքում ուղղակի ուզեցան լավություն անել Լալովիչին:

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին

- Արթուր Ալեքսյանինի մարզադպրոցը ՏԻՄ մարմինների տնօրինությանտակ է։ Իրենք են նշանակում տնօրեն։ Իրենք են վերանորոգում կամ ոչ։ Ինչ վերբերում է մեզ, ապա ՀԱՕԿ-ը  իր գործառույթներից ելնելով շինարարություններ իրականցնում է, չփորձեմ թվարկել, այդ թվում նաև Գյումրիում։ Այնտեղ կառուցվում է  գերժամանակակից մարզկան համալիր։ Լինելու են ըմբշամարտի, բռնցքամարտի ծանրամարտի, սամբո ձյուդոի կենտրոն։ Դա ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից, մնում են ներքին հարդարման աշխատանքները, հույս ունենք` հաջորդ տարի կհանձնենք Գյումրի քաղաքին։

Առաքել Միրզոյանի` Օլիմպիական խաղեր մեկնելու մասին

- Համացանցում մեծ աղմուկ բարձրացավ Առաքել Միրզոյանի մասով, քանի որ Աղասի Աղասյանը և Վանիկ Ավետիսյանը նույնպես հավակնում էին այդ տեղին և նրանց արդյուքները ավելի բարձր էին քան Առաքելինը։ Կարծիքներ հնչեցին, որ գնացել է իր հոր շնորհիվ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք և արդյո՞ք անարդարություն չեք տեսնում։

- Ինչ վերաբերում է Աղասի Աղասյանին․ եթե խոսենք Վանիկ Ավետիսյանի մասին, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց Աղասի Աղասյանի առումով միանշանակ համաձայն չեմ, որ նա կարող էր ներկայացնել օլիմպիական խաղերում Հայաստանը։ Երբ Փաշիկ Ալավերդյանը ներկայացրեց հավաքականի կազմը, ամեն մարզիկի բնութագիր տվեց։ Եթե դու նայեք արդյունքները, Աղասի Աղասյանը վերջին 4-5 տարվա մեջ չի ավելացրել որևէ կիլոգրամ։ Ընդհակառակը, իր մոտ անկում էր գնում։ Իսկ Առաքել Միրզոյանի մոտ հակառակ գործընթացն էր։ Նա ամեն մրցմանը ամեն վարժությունում ավելացնում էր 6-8 կգ։ Ինձ հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը ասաց, որ Առաքելը ունի պոտենցիալ ավելի շատ կգ բարձրացնելու։

- Իսկ ինչո՞վ է Առաքել Միրզոյանը գերազանցում Վանիկ Ավետիսյանին, քանի որ ինքներդ նշեցիք, եթե  այդ մասին խոսեր Վանիկը ոչինչ չէիք ասի։

- Այդ հարցը ավելի լավ է Փաշիկ Ալավերդյանին տաք։ Ըստ նրա բացատրածի Առաքելի մոտ պրոգրես է եղել, իսկ տղաների մոտ վերջին տարիների ընթացքում պրոգրես չի եղել, այլ ռեգրես է եղել։ Եթե չեմ սխալվում, Աղասին Եվրոպայի առաջնության ժամանակ բարձրացրեց 153 կգ։

- Որն ի դեպ ավելի էր Առաքելի արդյունքից։

- Առաքելը ինչքա՞ն բարձրացրեց Օլիմպիական խաղերում. 158 կգ, ճի՞շտ է։ Ստացվում է, որ Փաշիկը ավելի ճիշտ է։ Լավ վերջ։

(Իրականում Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում Աղասյանը բարձրացրել էր 153 կգ, Միրզոյանը` 151 կգ, մինչդեռ հրում վարժությունում Աղասյանը ցույց էր տվել 193 կգ, իսկ Միրզոյանը` 181 կգ, իսկ ամիսներ անց Իրանում կայացած մրցաշարում Աղասյանը պոկում վարժությունում ցույց էր տվել 156 կգ, հրումում` 196 կգ, Միրզոյանը` պոկումում 154 կգ, հրումում` 188 կգ - խմբ.)

Հարություն Մերդինյանի և մարմնամարզության մասին

- Հարությունը շատ լավ մասնակցեց որակավորման փուլին։ Բայց եզրափակչում նա հոգեբանորեն չդիմացավ։ Այն հարցին,  թե վնասվածքը կամ ցավեցող ձեռքը խանգարեց, կարող եմ ասել որ չկա պրոֆեսիոնալ մարզիկ ով ցավեցող տեղ չունենա, իր հետ զրույցից ես հասկացա որ իրեն հոգեբանական ինչ-որ բան չհերիքեց։ Ալբերտ Ազարյանի դպրոցում վատ պայմաններ ասածը շատ հարաբերական է, քանի որ իմ իմանալով միայն պտտաձողն է ջարդված։ Բայց մենք նրանց տալիս ենք գումար` կազմակերպելու իրենց ուսումնամարզական հավաքները։

Բռնցքամարտի մասին․

- Կարող եմ բռնցքամարտիկների ելույթը գնահատել վատ։ Շատ նորմալ վիճակահանություն էր նրանց բաժին հասել: Օլիմպիական խաղերին թույլ մարզիկներ չեն լինում, չկա թույլ  մարզիկ։ Մենք նախատեսել էինք 1-2  մեդալ բռնցքամարտից։

- Սակայն այնտեղ էլ կային մրցավարական սխալներ։

- Բռնցքամարտի մրցավարությունից մենք ընդհանրապես դժգոհ չենք։

- Կարեն Աղամալյանը այլ բան էր նշում։

- Կարեն Աղամալյանը թող մտածի մարզումային գործընթացը ավելի լավ կազմակերպելու մասին:

Աթլետ Գոռ Ներկարարյանի բացակայության մասի - Պարոն Ռոստոմյան, մինչև մեր մարզիկների Ռիո մեկնելը հայտարարվեց, որ այս ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու են ռեկորդային` թվով 33 մարզիկներ, սակայն Օլիմպիական խաղերի հայտացուցակից բացակայում էր Գոռ Ներկարարյանի անունը, ով այպես էլ հանդես չեկավ։ - Մենք աթլետիկայի միջազգային ֆեդերացիայից և ՄՕԿ-ից ստացել էինք, որ նա լրացրել է վարկանիշային նորմատիվը, ինչքան հիշում եմ, Ուկրանիայում կայացած մրցաշարում, սակայն երբ մենք մեկնեցինք Ռիո, պարոն Էմմիյանը եկավ և տեղեկացրեց, որ մենք վնասվածք ունենք։ Պարոն Գաբրիելյանի հետ քննարկեցինք և հասկացանք, որ եթե նրան հայտավորենք ու նա չմասնակցի, տույժ և տուգանք ենք ստանում, այդ պատճառով որոշեցինք հանել նրան ցուցակներից։ Պարոն Էմմիյանը ձեզ ավելի մանրամասն կներկայացնի։ - Եթե վնասվածք չունենար կարո՞ղ էր մասնակցել։ - Իհարկե։ - Եթե նորմատիվը չէր լրացրե՞լ։ - Նորմատիվը լրացրել էր։ Դա ապատեղեկատվություն է։ - Միջազգային ֆեդերացիայի կայքում նրա անվան դիմաց գրանցած լավագույն արդյուքը 7,97 մ է, իսկ ըստ այդ մրցաշարի, որի մասին մենք ոչ մի տեղից չկարողացնաք տեղեկատվություն գտնել՝ 8․15մ։ Գուցե բացի վնասվածքից այլ խնդիրնե՞ր կային։ - Գուցե այդ հարցը ավելի ճիշտ էր տալ պարոն Էմմիյանին։ Ես ձեզ փոխանցեցի բառ առ բառ այն, ինչ քննարկել ենք Ռիոյում Գոռ Ներկարարյանի հետ կապված։ Այն որ նա լրացրել է նորմատիվը, ես տեսել եմ իմ աչքերով։ Երբ մարզիկը լրացնում է վարկանիշը, միջազգային ֆեդերացիան ուղարկում է միջազգային օլիմպիական կոմիտեի համապատասխան բաժին։ ՄՕԿ-ը այդ տվյլաները ուղարկում է ազգային օլիմպիական կոմիտե։ Ազգային օլիմպիական կոմիտեն նոր հաստատում է, և դրանից հետո մարզիկը նոր իրավունք է ստանում մասնակցել օլիմպիական խաղերի։ Միհրան Հարությունյանի գոտեմարտի մրցավարության մասին - Միհրան Հարությանի հետ կապված կարող եմ ասել, որ նրա մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտը լկտի և անբարո ձևով դատեցին։ Ինչ վերբերում է բողոքարկամը, պետք է իմանալ, թե ինչի համար ենք բողոքարկում. եթե պասիվության համար, ապա դա ինքնին սուբյեկտիվ որոշում է։ Հստակ ոչինչ չկա։ ՀԱՕԿ-ը շատ սերտ աշխատում է Լոզանի արբիտրաժաին դատարանի հետ։ Մենք վարձել ենք իրավաբաններ, ոչ հայ, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ։ Երբ, որ նրանք իրենց եզրակացությունը կտան թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, բողոքարկել: - Ընթացակարգը ինչ է ենթադրում ։ - Եթե դու բողոքրակում ես, ապա դատարանը քննում և որոշում է կայացնում։ - Իսկ նախադեպեր կան, երբ բողոքարկումը արդյունք է տվել։ - Միայն մեկ դեպք է եղել՝ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, պարզապես այնտեղ չեն տվել միավորները։ Այստեղ նրբություններ կան։ Նորից եմ կրկնում, դեռ չենք հուսահատվում։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։ - Համացանցում քննարկվում էր, որ Միհրանի հետ տեղի ունեցածը Մամիաշվիլու հաշվեհարդարն էր նրա հետ: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք, ու ինչպե՞ս եք գնահատում, որ այդ հաշվեհարդարը տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի նախագահի աչքի առջև: - Եթե Մամիաշվիլին անձնական խնդիր ունենար, նա պարզապես թույլ չէր տա 2014թ.-ին Տաշքենդի աշխարհի առաջնությունից առաջ Միհրանը հանդես գար Հայաստանի դրոշի ներքո: Մինչև տվյալ երկրի ֆեդերացիան թույլ չտա, չի կարող երկիր փոխել: - Կարող է չի մերժել ՀԱՕԿ-ի նախագահին, բայց իր վատությունը արել է… - Դե, այնտեղ Լալովիչը նստած, ընկել եք Մամիաշվիլու հետևից: Եթե Մամիաշվիլին չուզենար, ավելի շատ վատություն կարող էր անել, հնարավորություն ուներ: Ինքներդ տեսաք, մրցավարները ինչեր էին անում: Այս դեպքում ուղղակի ուզեցան լավություն անել Լալովիչին: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին -Արթուր Ալեքսյանինի մարզադպրոցը ՏԻՄ մարմինների տնօրինության տակ տակ է։ Իրենք են նշանկում և տնօրեն ։ Իրենք են վերանորոգում կամ ոչ։ Ինչ վերբերում է մեզ, ապա ՀԱՕԿ-ը իր գործառույթներից ելնելով շինարարություններ իրականցնում է, չփորձեմ թվարկել, այդ թվում նաև Գյումրիում։ Այնտեղ կառուցվում է գերժամանակակից մարզկան համալիր։ Լինելու են ըմբշամարտի, բռնցքամարտի ծանրամարտի, սամբո ձյուդոի կենտրոն։ Դա ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից, մնում են ներքին հարդարման աշխատանքները, հույս ունենք` հաջորդ տարի կհանձնենք Գյումրի քաղաքին։ Առաքել Միրզոյանի` Օլիմպիական խաղեր մեկնելու մասին - Համացանցում մեծ աղմուկ բարձրացավ Առաքել Միրզոյանի մասո, քանի որ Աղասի Աղասյանը և Վանիկ Ավետիսյանը նույնպես հավակնում էին այդ տեղին և նրանց արդյուքները ավելի բարձր էին քան Առաքելինը։ Կարծիքներ հնչեցին, որ գնացելէ իր հոր շնորհիվ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք և արդյո՞ք անարդարություն չեք տեսնում։ - Ինչ վերաբերում է Աղասի Աղասյանին․ եթե խոսենք Վանիկ Ավետիսյանի մասին, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց Աղասի Աղասյանի առումով միանշանակ համաձայն չեմ, որ նա կարող էր ներկայացնել օլիմպիական խաղերում Հայաստանը։ Երբ Փաշիկ Ալավերդյանը ներկայացրեց հավաքականի կազմը, ամեն մարզիկի բնութագիր տվեց։ Եթե դու նայեք արդյունքները, Աղասի Աղասյանը վերջին 4-5 տարվա մեջ չի ավելացրել որևէ կիլոգրամ։ Ընդհակառակը, իր մոտ անկում էր գնում։ Իսկ Առաքել Միրզոյանի մոտ հակառակ գործընթացն էր։ Նա ամեն մրցմանը ամեն վարժությունում ավելացնում էր 6-8 կգ։ Ինձ հետ զրույցում Փաշիկ Ալավերդյանը ասաց, որ Առաքելը ունի պոտենցիալ ավելի շատ կգ բարձրացնելու։ - Իսկ ինչո՞վ է Առաքել Միրզոյանը գերազանցում Վանիկ Ավետիսյանին, քանի որ ինքներդ նշեցիք, եթե այդ մասին խոսեր Վանիկը ոչինչ չէիք ասի։ - Այդ հարցը ավելի լավ է Փաշիկ Ալավերդյանին տաք։ Ըստ նրա բացատրածի Առաքելի մոտ պրոգրես է եղել, իսկ տղաների մոտ վերջին տարիների ընթացքում պրոգրես չի եղել, այլ ռեգրես է եղել։ Եթե չեմ սխալվում, Աղասին Եվրոպայի առաջնության ժամանակ բարձրացրեց 153կգ։ - Որն ի դեպ ավել էր Առաքելի արդյունքից։ - Առաքելը ինչքա՞ն բարձրացրեց Օլիմպիական խաղերում. 158 կգ, ճի՞շտ է։ Ստացվում է, որ Փաշիկը ավելի ճիշտ է։ Լավ վերջ։ (Իրականում Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում Աղասյանը բարձրացրել էր 153 կգ, Միրզոյանը` 151 կգ, մինչդեռ հրում վարժությունում Աղասյանը ցույց էր տվել 193 կգ, իսկ Միրզոյանը` 181 կգ, իսկ ամիսներ անց Իրանում կայացած մրցաշարում Աղասյանը պոկում վարժությունում ցույց էր տվել 156 կգ, հրումում` 196 կգ, Միրզոյանը` պոկումում 154 կգ, հրումում` 188 կգ - խմբ.) Հարություն Մերդինյանի և մարմնամարզության մասին - Հարությունը շատ լավ մասնակցեց որակավորման փուլին։ Բայց եզրափակչում նա հոգեբանորեն չդիմացավ։ Այն հարցին թե վնասվածքը կամ ցավեցող ձեռքը խանգարեց, կարող եմ ասել որ չկա պրոֆեսիոնալ մարզիկ ով ցավեցող տեղ չունենա, իր հետ զրույցից ես հասկացա որ իրեն հոգեբանական ինչ-որ բան չհերիքեց։ Ալբերտ Ազարյանի դպրոցում վատ պայմաններ ասածը շատ հարաբերական է, քանի որ իմ իմանալով միայն պտտաձողն է ջարդված։ Բայց մենք նրանց տալիս ենք գումար` կազմակերպելու իրենց ուսումնամարզական հավաքները։ Բռնցքամարտի մասին․ - Կարող եմ բռնցքամարտիկների ելույթը գնահատել վատ։ Շատ նորմալ վիճակահանություն էր նրանց բաժին հասել: Օլիմպիական խաղերին թույլ մարզիկներ չեն լինում, չկա թույլ մարզիկ։ Մենք նախատեսել էինք 1-2 մեդալ բռնցքամարտից։ - Սակայն այնտեղ էլ կային մրցավարական սխալներ։ - Բռնցքամարտի մրցավարությունից մենք ընդհանրապես դժգոհ չենք։ - Կարեն Աղամալյանը այլ բան էր նշում։ - Կարեն Աղամալյանը թող մտածի մարզումային գործընթացը ավելի լավ կազմակերպելու մասին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000