Որոնել
Արխիվ
24.08.2016  19:15

Ռիո-2016. Մարմնամարզություն. Հարություն Մերդինյան. «Կարիերան ավարտելու մտադրություն չունեմ»

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ով 31-րդ ամառային օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ տեղը, մեկնաբանել է իր ելույթները, փոխանցում է ArmFootball.com-ի թղթակիցը:

- Դաստակի ցավը կար, բայց ամեն մրցումներից առաջ էլ լինում են ցավեր: Իմ ամբողջ կարիերայի ընթացքում վնասվածքներ, ցավեր, միշտ եղել են: Ամեն օր էլ մարզումների ժամանակ կամ մեջքս է ցավացել, կամ ուրիշ բան: Սկզբի հիվանդությունը իր հետքը թողեց, նաև գերհոգնածություն էր մոտս առաջացել: Հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ էի, բայց ուժերս սպառվել էին, չէի կարողանում տրամադրվել ու վարժությունս ամբողջովին կատարել, երևի դա էր խնդիրը:

- Եզրափակչում մրցավարները մրցակիցներիդ բավականին բարձր գնահատականներ էին ստանում: Դա ինչ-որ չափով ազդու՞մ էր քեզ վրա:

- Տեսնում էի, որ բարձր են գնահատում, բայց այդ պահին ավելի շատ քո գործի մասին ես մտածում: Չեմ կարծում, որ լարվածություն էր բերում: Ուղղակի չէի կարողանում ամբողջ մարմինս կառավարեի: Այս օրերին անընդհատ մտածել եմ, թե ինչ է կատարվել: Լավ վիճակում չէի, միայն մտածում էի` մինչև վերջ վարժությունս կատարեմ:

- Շարունակելու՞ ես պատրաստվել մյուս խաղերին, ի՞նչ ծրագրեր ունես հետագայի համար:

- Դեռ շարունակելու եմ մարզվել, կարիերան ավարտելու մտադրություն չունեմ: Որոշ ժամանակ կհանգստանամ, հետո կերևա: Հիմա պետք է վնասվածքներս բուժեմ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000