Որոնել
Արխիվ
22.08.2016  08:31

Ռիո-2016. Օր16. Միշա Ալոյանին այս անգամ արծաթե մեդալ հասավ. 16-րդ օրվա ամփոփումը (VIDEO)

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Վերջին` 16-րդ օրը մեդալների 12 հավաքածու խաղարկվեց:

Օրվա սկզբում քենիացի Էլիուդ Կիպչոգեն հաղթող ճանաչվեց մարաթոնյան վազքում: Տեղի ունեցան խաղային երեք մարզաձևերի եզրափակիչները: Ձեռքի գնդակում Դանիան ուժեղ գտնվեց Ֆրանսիայից, վոլեյբոլում տանտերերի` Բրազիլիայի հավաքականը, ի ուրախություն բազմահազարանոց «Մարականազինյո» մարզադահլիճումհավաքված երկրպագուների, հաղթեց Իտալիային: ԱՄն բասկետբոլի հավաքականն էլ սպասված հաղթանակ տարավ Սերբիայի նկատմամբ:

Բռնցքամարտի 4 եզրափակիչներից երկուսում հաղթող ճանաչվեցին ուզբեկ բռնցքամարտիկները: 52 կգ քաշային կարգի եզրափակչում ծնունդով բամբակաշատցի, Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը եզրափակչում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցչին ու Լոնդոնում նվաճած բրոնզե մեդալին ավելացրեց Ռիոյի արծաթը:

Ոչ պաշտոնական մեդալային հաշվարկում վստահ հաղթանակ տարավ ԱՄՆ-ը` վաստակած 46 ոսկե, 37 արծաթե ու 38 բրոնզե մեդալ: Մեծ Բրիտանիան 27 ոսկե, 23 արծաթե ու 17 բրոնզե մեդալով երկրորդն է, Չինաստան նվաճեց 26 ոսկե, 18 արծաթե ու 26 բրոնզե մեդալ: Ռուսաստանը 19 ոսկե, 18 արծաթե ու 19 բրոնզե մեդալով 4-րդն է, երկու ոսկե մեդալ պակաս է նվաճել Գերմանիան:

Հայաստանը նվաճած մեկ ոսկե ու երեք արծաթե մեդլաներով զբաղեցրեց 42-րդ տեղը:

Աթլետիկա. տղամարդիկ, մարաթոն (VIDEO)
1. Էլիուդ Կիպչոգե (Քենիա)
2. Ֆեյիսա Լիլեսա (Եթովպիա)
3. Գալեն Ռապ (ԱՄՆ)

Գեղարվեստական մարմնամարզություն. թիմային բազմամարտ (VIDEO)
1. Ռուսաստան
2. Իսպանիա
3. Բուլղարիա

Մաունթինբայք. տղամարդիկ (VIDEO)
1. Նինո Շուրտեր (Շվեյցարիա)
2. Յարոսլավ Կուլխավի (Չեխիա)
3. Նիկոլաս Կոլոմա (Իսպանիա)

Բռնցքամարտ. կանայք, 75կգ (VIDEO)
1. Կլարեսա Շիլդս (ԱՄՆ)
2. Նաուհկա Ֆոնթեյն (Հոլանդիա)
3. Դարիգա Շակիմովա (Ղազախստան)
3. Լի Ցյան (Չինաստան)

Բռնցքամարտ. տղամարդիկ, 52կգ (VIDEO)
1. Շահոբիդ Զոիրով (Ուզբեկստան)
2. Միշա Ալոյան (Ռուսաստան)
3. Յոել Ֆինոլ (Վենեսուելա)
3. Հու Ցզյան Գուան (Չինաստան)

Ազատ ոճի ըմբշամարտ. տղամարդիկ, 65 կգ (VIDEO)
1. Սոսլան Ռամոնով (Ռուսաստան)
2. Տոգրուլ Ասգյարով (Ադրբեջան)
3. Իխտիյոր Նավրուզով (Ուզբեկստան)
3. Ֆրանկ Չամիզո Մարկես (Իտալիա)

Վոլեյբոլ. տղամարդիկ (VIDEO)
1. Բրազիլիա
2. Իտալիա
3. ԱՄՆ

Ազատ ոճի ըմբշամարտ. տղամարդիկ, 97կգ (VIDEO)
1. Քայլ Սնեյդեր (ԱՄՆ)
2. Խետագ Գազյումով (Ադրբեջան)
3. Ալբերտ Սարիտով (Ռումինիա)
3. Մագոմեդ Իբրագիմով (Ուզբեկստան)

Բռնցքամարտ. տղամարդիկ, 64 կգ (VIDEO)
1. Ֆազլիդին Գայբնազարով (Ուզբեկստան)
2. Լորենսո Սոտոմոյոր (Ադրբեջան)
3. Վիտալի Դունայցև (Ռուսաստան)
3. Արտյոմ Հարությունյան (Գերմանիա)

Բռնցքամարտ. տղամարդիկ, +91կգ (VIDEO)
1. Տոնի Յոկա (Ֆրանսիա)
2. Ջո Ջոյս (Մեծ Բրիտանիա)
3. Իվան Դիչկո (Ղազախստան)
3. Ֆիլիպ Հրգովիչ (Խորվաթիա)

Ձեռքի գնդակ. տղամարդիկ (VIDEO)
1. Դանիա
2. Ֆրանսիա
3. Գերմանիա

Բասկետբոլ. տղամարդիկ (VIDEO)
1. ԱՄՆ
2. Սերբիա
3. Իսպանիա

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000