Որոնել
Արխիվ
21.08.2016  14:54

Ռիո-2016. Օր16. սպասվող իրադարձությունները

Օլիմպիական խաղերի վերջին` 16-րդ օրը մեդալների 16 հավաքածու կխաղարկվի:

Ավանդույթի համաձայն վերջին օրվա առաջին հավաքածուն կխաղարկվի մարաթոնավազքում, որի պարգևատրման արարողությունը տեղի կունենա փակման արարողության ժամանակ: Այնուհետև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականները կպարզեն վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարի բրոնզե մեդալակրին:

Բասկետբոլի երրորդ տեղի համար խաղում կհանդիպեն Ասվտրալիան ու Իսպանիան: Երևանի ժամանակով 20:15-ին տեղի կունենա վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչը, կհանդիպեն Բրազիլիան ու Իտալիան: Ժամը 21:00-ին ձեռքի գնդակի եզրափակչում ուժեղագույնին կպարզեն Դանիան ու Ֆրանսիան: 22:45-ին բասկետբոլի մրցաշարի եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ և Սերբիան:

Բռնցքամարտի մրցաշարում տեղի կունենան վերջին 4 քաշային կարգերի եզրափակիչները: Մինչև 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի Միշա Ալոյանը:

Մեդալների երկու հավաքածու կխաղարկվի ըմբշամարտում` մեկական մաունթինբայքում ու գեղարվեստական մարմնամարզությունում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000