Որոնել
Արխիվ
21.08.2016  14:00

Ռիո-2016. Օր15. Նեյմարն իրականացնում է բրազիլացիների օլիմպիական երազանքը. 15- րդ օրվա ամփոփումը (VIDEO)

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 15-րդ օրը մեդալների 30 հավաքածու խաղարկնեց: Մասնավորապես հայտնի դարձան մի քանի թիմային մարզաձևերի հաղթողները:

Ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարը վերջապես հաղթեց Բրազիլիայի հավաքականը: Նեյմարը, ով հրավիրվել էր հավաքական թիմին դեպի առաջին ֆուտբոլային օլիմպիական ոսկին առաջնորդելու, Գերմանիայի հետ խաղում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Գերմանացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, ու հաղթողին որոշելու համար թիմերը դիմեցին 11 մետրանոցների օգնությանը: Այստեղ վճռորոշ եղավ գերմանացիների լավագույն ռմբարկու Պետերսենի վրիպումը: Նեյմարն էլ վերջին հարվածով լուծեց հաղթողի հարցերը` Բրազիլիան իրականացրեց իր օլիմպիական գլխավոր երազանքը:

Հանդբոլի կանանց մրցաշարում ուժեղագույնը Ռուսաստանի հավաքականն էր: Ընդ որում, վճռական դեր ունեցան Օլգա Հակոբյանի (մինչ ամուսնությունը` Օլգա Լևինա) խաղավերջում խփած երկու գոլերը: բասկետբոլի կանանց մրցաշարում սպասելի հաղթանակ տարավ ԱՄՆ-ը, կանանց վոլեյբոլի մրցաշարում ուժեղագույնը չինուհիներն էին: Տղամարդկանց ջրանգնդակի մրցաշարն ավարտվեց սերբերի հաղթանակով:

Աթլետիկայի մրցաշարում հերթական անգամ փայլեց բրիտանացի Մո Ֆարան: Նա բոլորից արագ հաղթահարեց 5000մ մրցատարածությունը և դարձավ օլիմպիական քառակի չեմպիոն: Այս մրցաձևում 6-րդը վերջնագիծը հատեց ամերիկացի Բեռնար Լագատը: Բայց հետո վազքի ընթացքում միմյանց հրելու պատճառով որակազրկվեցին 2-5-րդ տեղերը գրաված 4 մարզիկներից երեք, և 41-ամյա Լագատը, ով իր առաջին օլիմպիական մեդալը նվաճել էր դեռևս 2000թ.-ին կայացած օլիմպիական խաղերում, կարիերայի վերջին մրցավազքում կարողացավ դառնալ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Մեդալների հաշվարկում առաջատարը ԱՄՆ է` վաստակած 43 ոսկե մեդալով: Երկրորդ Մեծ Բրիտանիան է` 27 ոսկե մեդալով, Չինաստանը հետ է մնում մեկ ոսկե մեդալով: Ռուսները, 15-րդ օրը նվաճած 4 ոսկե մեդալների շնորհիվ բարձրացան 4-րդ տեղ` շրջանցելով Գերմանիային: Հայաստանը վաստակած մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալներով 42-րդն է:

Գոլֆ. կանայք (VIDEO)
1. Պակ Ինբի (Հարավայի Կորեա)
2. Լիդիա Կո (Նոր Զելանդիա)
3. Ֆան Շան Շան (Չինաստան)

Թիավարություն. տղամարդիկ, մեկտեղանոց կայակ, 200մ (VIDEO)
1. Լայամ Հիթ (Մեծ Բրիտանիա)
2. Մաքսիմ Բոմոն (Ֆրանսիա)
3. ՍաուլԿրավիոտո (Իսպանիա)
3. Ռոնալդ Ռաուե (Գերմանիա)

Թիավարություն. տղամարդիկ, երկտեղանող կանոե, 1000մ (VIDEO)
1. Սեբաստիան Բրենդել/ Յան Վանդրեյ (Գերմանիա)
2. Իզակիաս Կեյրոս Դոս Սանթոս/ Էրլոն Սիլվա (Բրազիլիա)
3. Տարաս Միշչուկ/ Դմիտրի Յանչուկ (Ուկրաինա)

Բադմինտոն. տղամարդկանց մենախաղ (VIDEO)
1. Չեն Լուն (Չինաստան)
2. Լի Չուն Վեյ (Մալազիա)
3. Վիկտոր Ակսելսեն (Դանիա)

Թիավարություն. կանայք, չորստեղանոց կայակ, 500մ (VIDEO)
1. Հունգարիա
2. Գերմանիա
3. Բելառուս

Թիավարություն. տղամարդիկ, չորստեղանոց կայակ, 1000մ (VIDEO)
1. Գերմանիա
2. Սլովակիա
3. Չեխիա

Տրիաթլոն. կանայք (VIDEO)
1. Գվեն Յորգենսեն (ԱՄՆ)
2. Նիկոլա Սփրինգ (Շվեյցարիա)
3. Վիկի Հոլանդ (Մեծ Բրիտանիա)

Մաունթինբայք. կանայք (VIDEO)
1. Ջենի Ռիսվեդս (Շվեդիա)
2. Մայա Վլոշովսկայա (Լեհաստան)
3. Քեթրին Փենդրել (Կանադա)

Բռնցքամարտ. կանայք, 51կգ (VIDEO)
1. Նիկոլ Ադամս (Մեծ Բրիտանիա)
2. Սառա Ուրամուն (Ֆրանսիա)
3. Ինգրիտ Վալենսիա (Կոլումբիա)
3. Ժեն Ցան Ցան (Չինաստան)

Բռնցքամարտ. տղամարդիկ, 56կգ (VIDEO)
1. Ռոբեյսի Ռամիրես (Կուբա)
2. Շաքուր Սթիվենսոն (ԱՄՆ)
3. Վլադիմիր Նիկիտին (Ռուսաստան)
3. Մուրաջոն Ախմադալիև (Ուզբեկստան)

Բռնցքամարտ. տղամարդիկ, 75կգ (VIDEO)
1. Արլեն Լոպես (Կուբա)
2. Բեկտեմիր Մելիկուզիև (Ուզբեկստան)
3. Միսաել Ռոդրիգես (Մեքսիկա)
3. Քամրան Շահսուվարլի (Ադրբեջան)

Ձեռքի գնդակ. կանայք (VIDEO)
1. Ռուսաստան
2. Ֆրանսիա
3. Նորվեգիա

Բասկետբոլ. կանայք (VIDEO)
1. ԱՄՆ
2. Իսպանիա
3. Սերբիա

Ջրացատկ. տղամարդիկ, 10մ (VIDEO)
1. Չեն Այսեն (Չինաստան)
2. Հերման Սանչես (Մեքսիկա)
3. Դևիդ Բուդայա (ԱՄՆ)

Գեղարվեստական մարմնամարզություն (VIDEO)
1. Մարգարիտա Մամուն (Ռուսաստան)
2. Յանա Կուդրյավցևա (Ռուսաստան)
3. Աննա Ռիզատդինովա (Ուկրաինա)

Ազատ ոճի ըմբշամարտ. տղամարդիկ, 86կգ (VIDEO)
1. Աբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան)
2. Սելիմ Յաշար (Թուրքիա)
3. Շարիֆ Շարիֆով (Ադրբեջան)
3. Ջեյդեն Կոքս (ԱՄՆ)

Ջրագնդակ. տղամարդիկ (VIDEO)
1. Սերբիա
2. Խորվաթիա
3. Իտալիա

Ժամանակակից հնգամարտ. տղամարդիկ (VIDEO)
1. Ալեքսանդր Լեսուն (Ռուսաստան)
2. Պավել Տիմոշենկո (Ուկրաինա)
3. Ուսկանգա Էրնանդես (Մեքսիկա)

Ազատ ոճի ըմբշամարտ. տղամարդիկ, 125 կգ (VIDEO)
1. Թահա Աքգյուլ (Թուրքիա)
2. Քոմիլ Ղասեմի (Իրան)
3. Գենո Պետրիաշվիլի (Վրաստան)
3. Իբրագիմ Սաիդով (Բելառուս)

Ֆուտբոլ. տղամարդիկ (VIDEO)
1. Բրազիլիա
2. Գերմանիա
3. Նիգերիա

Թեքվանդո. կանայք, +67կգ (VIDEO)
1. Ժենգ Շույին (Չինաստան)
2. Մարիա Էսպինոզա (Մեքսիկա)
3. Բիանկա Վալդկեն (Մեծ Բրիտանիա)
3. Ջեքի Գալովեյ (ԱՄՆ)

Թեքվանդո. տղամարդիկ, +80կգ (VIDEO)
1. Ռադիկ Իսաև (Ադրբեջան)
2. Աբդուլռազակ Իսուֆու (Նիգեր)
3. Մայկոն Սիկեյրա (Բրազիլիա)
3. Չա Դոն Մին (Հարավային Կորեա)

Աթլետիկա. կանայք, բարձրացատկ (VIDEO)
1. Ռութ Բետիա (Իսպանիա)
2. Միրելա Դեմիրևա (Բուլղարիա)
3. Բլանկա Վլասիչ (Խորվաթիա)

Աթլետիկա. տղամարդիկ, նիզակի նետում (VIDEO)
1. Տոմաս Ռյոխլեր (Գերմանիա)
2. Ջուլիուս Յեգո (Քենիա)
3. Քեշորն Ուոլքոթ (Տրինիդադ և Տոբագո)

Աթլետիկա. տղամարդիկ, վազք 1500մ (VIDEO)
1. Մեթյու Սենտրովիչ (ԱՄՆ)
2. Տաուֆիկ Մակլուֆի (Ալժիր)
3. Նիկոլաս Ուիլիս (Նոր Զելանդիա)

Աթլետիկա. կանայք, վազք 800մ (VIDEO)
1. Կաստեր Սեմենիա (Հարավային Աֆրիկա)
2. Ֆրանսին Նիյոնսաբա (Բուրունդի)
3. Մարգարեթ Վամբուի (Քենիա)

Աթլետիկա. տղամարդիկ, վազք 5000մ (VIDEO)
1. Մո Ֆարա (Մեծ Բրիտանիա)
2. Հագոս Գեբրիվետ (Եթովպիա)
3. Բեռնար Լագատ (ԱՄՆ)

Աթլետիկա. կանայք, 4x400 փոխանցումավազք (VIDEO)
1. ԱՄՆ
2. Ճամայկա
3. Մեծ Բրիտանիա

Աթլետիկա. տղամարդիկ, 4x400 փոխանցումավազք (VIDEO)
1. ԱՄՆ
2. Ճամայկա
3. Բահամյան կղզիներ

Վոլեյբոլ. կանայք (VIDEO)
1. Չինաստան
2. Սերբիա
3. ԱՄՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000