Որոնել
Արխիվ
20.08.2016  13:12

Ռիո-2016. Օր15. սպասվող իրադարձությունները

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 15-րդ օրը մեդալների 30 հավաքածու կխաղարկվի: Մասնավորապես տեղի կունենան խաղային մի շարք մարզաձևերի եզրափակիչները:

Կանանց բասկետբոլի մրցաշարի վճռական խաղում կհանդիպեն ԱՄՆ և Իսպանիան, կանանց վալեյբոլի մրցաշարում` Սերբիան ու Չինաստանը, կանանց հանդբոլի մրցաշարում` Ռուսաստանն ու Ֆրանսիան: Տղամարդկանց ջրագնդակի մրցաշարի եզրափակչում կհանդիպեն Սերբիան ու Խորվաթիան: Ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում տեղի կունենա Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը:

Մեդալների վերջին հավաքածուները կխաղարկվեն բադմինթոնում, թիավարությունում, ջրացատկում, գոլֆում, ժամանակակից հնգամարտում, թեքվանդոյում, տրիաթլոնում:

Հերթական երկու մեդալների հավաքածում կխաղարկեն ազատ ոճի ըմբիշները: Առաջին անգամ մեդալների համար պայքարի մեջ կմտնեն մաունթինբայքի ու գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները:

Բռնցքամարտի մրցաշարում տեղի կունենան 3 քաշային կարգի եզրափակիչներ: Ուշադրության կենտրոնում է լինելու մինչև 56 կգ քաշային կարգի եզրափակիչը` ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի ու կուբացի Ռոբեյսի Ռամիրեսի միջև մենամարտը:

Աթլետիկայի մրցաշարում տեղի կունենան 7 մրցաձաևերի եզրափակիչներ` կանանց բարձրացատկ, տղամարդկանց նիզակի նետում, տղամարդկանց 1500 ու 5000մ վազք, կանանց 800մ վազք, ինչպես նաև տղամարդկանց ու կանանց 4x400 փոխանցումավազք:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000