Որոնել
Արխիվ
20.08.2016  02:57

Ռիո-2016. ջրագնդակ. Ադամ Գրիգորյանի գլխավորած ԱՄՆ-ը հավաքականը` օլիմպիական չեմպիոն (VIDEO)

31-րդ ամառային օլիմպիական խաղերում ավարտվեց կանանց ջրագնդակի մրցաշարը:

Եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը, որը հանդես է գալիս հայազգի մասնագետ Ադամ Գրիգորյանի գլխվորությամբ, 12-5 հաշվով հաղթեց Իտալիայի հավաքականին:

Խաղից հետո ԱՄՆ-ի հավաքականի մարզուհիները բերել են և իրենց մեդալները հանձնել Գրիգորյանին` ի նշան աջակցության: Օլիմպիական խաղերի մեկնարկից հաշված օրեր առաջ մահացել էր Գրիգորյանի հարազատ եղբայրը:

Նշենք, որ Գրիգորյանի թիմը երկրորդ անգամ անընդմեջ դառնում է օլիմպիական չեմպիոն: Նրա գլխավորությամբ ԱՄՆ-ի կանանց հավաքականը հաղթել էր նաև Լոնդոնի օլիմպիական խաղերում

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000