Որոնել
Արխիվ
19.08.2016  15:24

Ռիո-2016. Օր14. սպասվող իրադարձությունները

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 14-րդ օրը մեդալների 22 հավաքածու կխաղարկվի:

Աթլետիկայի մրցաշարում մեդալների 7 հավաքածու կխաղարկվի: Տղամարդիկ կպայքարեն 50կմ քայլքի, մուրճի նետման հաղթողներին որոշելու համար: Կանայք կորոշեն չեմպիոնին 20կմ քայլքում, ձողացատկում, 5000մ վազքում: Տեղի կունենան կանանց ու տղամարդկանց 4X100 փոխանցումավազքի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները: Երկու ձևերում էլ հետաքրքիր պայքար է սպասում ԱՄՆ-ի ու Ճամայկայի հավաքակաների միջև:

Բադմինտոնի մրցաշարում հայտնի կկդառնան տղամարդկանց զուգախաղի ու կանանց մենախաղի հաղթողները: Բռնցքամարտի մրցաշարում տեղի կունենա կանանց բռնցքամարտի մինչև 60կգ քաշային կարգի եզրափակիչը:

Մեդալների համար կպայքարեն հեծանվասպորտի BMX մրցաձևի ներկայացուցիչները: Ուժեղագույնին կորոշեն նաև ժամանակակից հնգամարտուհիները: Պայքարը կավարտեն ձիասպորտի ու սինքրոն լողի ներկայացուցիչները: Մեդալների հերթական երկու հավաքածուները կխաղարկեն թեքվանդոիստները, պայքարը կսկեն ազատ ոճային ըմբիշները: 57 կգ քաշային կարգում ֆավորիտը վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլին է, 74 կգ քաշային կարգում` ամերիկացի Ջորդան Բարոուզը:

Ֆուտբոլի կանանց մրցաշարի եզրափակչում Շվեդիան, ով պայքարից դուրս թողեց երկու ֆավորիտներին` ԱՄՆ-ին ու Բրազիլիային, կհանդիպի մյուս ֆավորիտին` Գերմանիային: Կանանց խոտի հոկեյի եզրափակչում կհանդիպեն Հոլանդիան ու Մեծ Բրիտանիան: Ջրագնդակի կանանց եզրափակչում միմյանց կհանդիպեն Իտալիայի և Ադամ Գրիգորյանի գլխավորած ԱՄՆ-ի հավաքականները:

Տղամարդկանց բասկետբոլի կիսաեզրափակչում ԱՄՆ-ը կհանդիպի Իսպանիային, Ավստրալիան` Սերբիային: Վոլեյբոլի մրցաշարում էլ տեղի կունենան Իտալիա - ԱՄՆ, Բրազիլիա - Ռուսաստան հանդիպումները: Հանդբոլի մրցաշարում եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիան ու Գերմանիան, Լեհաստանն ու Դանիան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000